Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Ոչ ադեկվատ նախաձեռնություն, որը պահանջում է ավելի բարձր նշաձողի արձագանք

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին միացել է զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին` բոլորին կոչ անելով հնարավորության դեպքում միանալ: Վիգեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել Ալբերտ Դալլաքյանի և բոլոր մյուս հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: «Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել է պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի գրառումը սոցցանցերում բուռն քննարկումների, քննադատությունների, նույնիսկ որակումների չէր արժանանա, եթե չլինեին մի քանի ուշագրավ հանգամանքներ: Բանակի, նրա զինվորի համար դրամահավաքը գովելի գաղափար է` իր խորքում ունենալով ազգային տուրքի բաղադրիչը: Մյուս կողմից` հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ լուսավոր գաղափարը կիրարկվեց հատկապես Ալբերտ Դալլաքյանի պարագայում, ով վիրավորվել է իր հրամանատար սպայի կողմից` զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով: Արդյո՞ք այս գործով ընթանում է քննություն, պատժվե՞լ է սպան, թե՞ դրամահավաքի նշաձողը իջեցվել է բարոյական անկման մակարդակին, որպեսզի կոծկվի հանցագործության բացահայտումը:

Մյուս կողմից` բոլոր դեպքերում, այս դրամահավաքի, կասկածելի և քննության կարոտ միջադեպի հետ առնչվող պատմության հետ աններելի էր Վիգեն Սարգսյանի անվան կապումը, որովհետև պաշտպանության նախարարը իշխանության համակարգի կարևոր դերակատարներից մեկն է և նրա հետ կապված ցանկացած հանրային իրողություն և նախաձեռնություն ասոցացվում է ապրիլին սպասվող փոփոխությունների և դրան նախորդող ներհամակարգային պայքարի համատեքստի հետ: Եթե բանակը, զինվորը ծառայեցվում են իշխանության համատեքստին, Սերժ կամ Վիգեն Սարգսյանների PR-ին կամ Կարեն Կարապետյանին խոցելի դարձնելուն, երևույթն ինքնին ամոթալի ու դատապարտելի է:

Սակայն գոյություն ունի մեդալի մյուս կողմը, երբ Վիգեն Սարգսյանի սիրտը իսկապես ցավացել է վիրավոր զինվորի ճակատագրի համար, եթե նույնիսկ նա վիրավորվել է մարտական գործողություններից դուրս:
Անկեղծ լինենք, Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի շրջապատի ինտելեկտուալ եզակի ֆիգուրներից մեկն է և հաստատ նրա ոճը չէ էժանագին PR-ը: Գուցե ճշմարտությունն այն է, որ Վիգեն Սարգսյանը դեռ չի գտել իր տեղը համակարգում, իշխանության մեջ, ակտիվ որոնումների մեջ է ու թերևս դրանով են պայմանավորված նրա քայլերի որոշակի էպոտաժը:

Համոզված կարող ենք ասել, որ Վիգեն Սարգսյանը իշխանական համակարգում իր տեղը Պաշտպանության նախարարի պաշտոնում դեռ չի ամրագրե։ Նրա տեղը իշխող համակարգում Սերժ Սարգսյանը դեռ որոնում է ու թերևս վերջնական որոշում կայացնի, երբ հստակեցնի իր քաղաքական ապագան: Իսկ առայժմ Վիգեն Սարգսյանի ոչ այնքան ադեկվատ նախաձեռնությանը թերևս պետք է պոզիտիվ հայացքով նայել, եթե նույնիսկ իշխանությունն ասոցացվում է միայն բացասական հատկանիշների հետ: Հասարակությունն իր արձագանքներում պետք է ավելի բարձր նշաձող սահմանի, եթե նույնիսկ իշխանությունը դրան չի ձգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում