Monday, 06 05 2024
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Սերժ Սարգսյանը պատրաստվում է. նա հայտնել է մտահոգությունը խորհրդարանին

Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ընդունել է ԱԺ խորհրդի անդամներին և նրանց գործնականում տվել մինչև ապրիլ իշխանության գործողության ուղեցույցը, իհարկե՝ դե ֆակտո: ԱԺ խորհրդի կազմում են բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու ԱԺ հանձնաժողովների նախագահները, բնականաբար նաև ԱԺ նախագահն ու փոխնախագահները: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարվել էր «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ԱԺ նկատմամբ հարգանքը՝ հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի անցման պայմաններում, պահանջում էր, որ Սարգսյանը գար ԱԺ, ոչ թե ԱԺ խորհուրդը գնար Բաղրամյան 26:

Գործնականում Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպումը առնվազն ընդգծել է, որ նվազագույնը մինչև ապրիլ Հայաստանը նույնիսկ կիսանախագահական հանրապետություն չէ, այլ նախագահական: Սերժ Սարգսյանը հստակ ու բավական թափանցիկ ցուցումներ է տվել մինչև անգամ գնաճի վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասով:

Մյուս կողմից՝ այդ ամենը նրա ավելի վաղ արած այն հայտարարության տրամաբանության մեջ է, որ մինչև վերջին օրը լինելու է հանրապետության նախագահ և կատարելու է իր պարտականությունը: Բայց Հայաստանում, իհարկե, այդ առումով հարցեր կարծես թե այլևս չկան, և բոլոր հարցերը կապված են Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրվան հաջորդող օրերի հետ: Այն, ինչ կատարվում է մինչև այդ օրը, գրեթե կասկած չի թողնում, որ Սարգսյանի դե ֆակտո նախագահության վերջին օրը, այսպես ասած, հետաձգվում է անորոշ ժամանակով: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպմանը ասել է, թե պետք է սահմանափակվել մինչև ապրիլ իրավիճակի մասին խոսակցությամբ: Այսինքն՝ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում խոսել հետնախագահական կամ հետապրիլյան պլանների մասին:

Ըստ էության ստացվում է, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի է անցնում մի պարագայում, երբ այդ կառավարման մոդելում թիվ մեկ մանդատ տնօրինող խորհրդարանի, այսպես ասած, ղեկավար կազմը կամ Խորհուրդը Սերժ Սարգսյանի ցուցումներով և ուղեցույցով է կողմնորոշվում իր անելիքի մասին: Իսկ ո՞ր հասցեում է լինելու հետապրիլյան խորհրդարանական գործունեության ուղեցույցը՝ Բաղրամյան 26-ո՞ւմ դարձյալ, որտեղ գտնվելու է վարչապետի նստավայրը, թե՞ Մելիք-Ադամյան 2-ում, որտեղ լինելու է ՀՀԿ կուսակցապետի նստավայրը: Այդ հարցը, սակայն, ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի համար էլ մինչև վերջ պարզ չէ, իսկ նրա համար ներկայիս առանցքային խնդիրը կարծես թե անցումային սահուն և հարթ փուլի ապահովումն է:

Սարգսյանը վերջին շրջանում բավականին հաճախ է անդրադառնում այդ թեմային՝ թե՛ ահաբեկչության դեմ պայքարին հակազդելու և կայունությունը ապահովելու, թե՛ այժմ էլ խորհրդարանական գործունեության միջոցով սահուն և հարթ անցում ապահովելու տեսանկյունից: Արդյո՞ք դա նշանակում է, որ Սարգսյանն ապրիլին ընդառաջ սպասում է ֆորս-մաժորային զարգացումներ կամ, այսպես ասած, փորձեր, նախաձեռնություններ, թե՞ պարզապես պրոֆիլակտիկ աչալրջություն է ցուցաբերում, քանի որ մոտենում է եզրագիծը:

Չի բացառվում նաև, որ Սարգսյանի մտահոգությունը պայմանավորված է ապրիլի քաղաքական պլաններով և դրանց վերաբերյալ որոշումներով, և գուցե բացառել պետք չէ, որ Սարգսյանը նախապատրաստվում է որոշման, որի դեպքում հնարավոր է դիտարկում ոչ ֆորս-մաժորային արձագանքներ, ինչն էլ կանխարգելելուն պատրաստվում է բոլոր ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում