Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Վագրային թռիչքի» և «անփառունակ վայրէջքի» համակարգային պերճանքն ու թշվառությունը

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականին կանխատեսում է 3․8 տոկոս տնտեսական աճ: Դա փաստացի 2017-ին սպասվող կամ ազդարարված աճի կեսն է: Սակայն խոսքը ոչ թե ՀԲ, այլ Հայաստանի իշխանության ազդարարած աճի մասին է, որը, ըստ Սերժ Սարգսյանի, կլինի 6 տոկոսից ավելի: Համաշխարհային բանկը 2017-ի համար կանխատեսել էր 2․7 տոկոս տնտեսական աճ: Հայաստանի կառավարությունը 2017-ի համար կանխատեսել էր 3․2, կամ նախատեսել էր, ու փաստորեն գերակատարել է:

Ի՞նչ տարբերություն կա ՀԲ և Հայաստանի իշխանության կանխատեսումներում, կամ նախատեսումներում ինչո՞ւ են թվերը տարբեր: Նշանակո՞ւմ է արդյոք 3․8 տոկոս կանխատեսումը, որ ՀԲ-ն Հայաստանի տնտեսության համար հաջորդ տարի սպասում է հետընթաց կամ անկում, թե՞ ՀԲ-ն համաձայն չէ, որ ընթացիկ տարում եղել է 6 տոկոս աճ, կամ առավել ևս ավելի: Այստեղ խնդիրը վիճակագրական է, անխոս: Թե ում վիճակագրությունն է ճիշտ կամ արդարացի, դա էլ թերևս մասնագիտական բանավեճի առարկա է: Մի բան է ակնառու, որ 6 տոկոս աճին չի հավատում Հայաստանի քաղաքացին, և մնացյալը, օրինակ, հարցը՝ հավատո՞ւմ է արդյոք ՀԲ-ն, թե՞ ոչ, դառնում է երկրորդական: Միևնույն ժամանակ, 6 տոկոս կամ ավելի տնտեսական աճի հանդեպ հավատի կամ վստահության խնդիրն էլ կամ հավաստի, վստահելի լինելու խնդիրն էլ միարժեք չէ:

Բանն այն է, որ 6-7 տոկոս տնտեսական աճը՝ Հայաստանի խիստ ցածր տնտեսական բազայի պայմաններում, ամենևին էլ տնտեսական աճ չէ այդ բառի կամ հասկացության լիարժեք իմաստով, այլ ընդամենը գոյության ռեսուրս: Դա այն է, ինչ պետք է եղել Հայաստանին գոյությունը պահելու և կոլապսից խուսափելու համար: Բայց դա ամենևին այն չէ, որ չեզոքացնում է հետագա կոլապսները: Ի վերջո, Հայաստանում անգամ երկնիշ «վագրային թռիչքները», որ տեղի ունեցան 2005-2007 թվականներին, չապահովագրեցին կոլապսից: Որովհետև Հայաստանում խնդիրը ամենևին տնտեսական աճի, այսպես ասած, թվաբանության մեջ չէ, այլ որակի, կառուցվածքի, ընդ որում ոչ թե աճի որակի կամ կառուցվածքի, այլ տնտեսական և քաղաքական համակարգերի: Դրանց ներկայիս որակը այնպիսին է, որ տնտեսական աճը ուղիղ համեմատական է այդ համակարգը տնօրինող տնտեսական և քաղաքական խմբերի գրպանի պարունակության աճին: 6 տոկոս և ավելի 2017 թվականին աճել է հենց այդ գրպանի պարունակությունը: Դա Հայաստանի տնտեսության հետ կապ ունի այնքանով, որքանով այդ մարդիկ ներիշխանական համաձայնությունների շրջանակում պայմանավորվում են հատկացնել, այսպես ասած, հասարակությանը:

Ինչպես ցույց տվեցին հենց «վագրային թռիչքները» և չափազանց կոշտ «վայրէջքը», դրանից հետո Հայաստանում տնտեսության որևէ ծավալի աճ սկզբունքային կապ չունի հասարակության հետ, և հասարակությանը բաժին է հասնում միայն այդ աճի տոկոսները: Դա է պատճառը, որ Հայաստանում տնտեսական աճն ինքնին ոչ թե հասարակության բարեկեցությունից է կախված, այսինքն՝ գործում է այսպես ասած փոխադարձ գեներացիայի սկզբունքն ու բարձրանում տնտեսության դիմադրողականությունն ու կենսունակությունը, այլ բնակչության բարեկեցությունն է կախված տնտեսությունը տնօրինող առանձին մի քանի խմբերի անձնական կամ կորպորատիվ նյութական ու ֆինանսական կարողություններից: Ահա թե ինչու տնտեսական 6 կամ 7 տոկոս աճը հասարակության համար զգալի չէ, և չի էլ կարող լինել, որովհետև 6 կամ 7 տոկոսի այսպես ասած հանրությանը հասանելիք տոկոսները չնչին են, և ավելին՝ ըստ էության դրանք յուրօրինակ «վիրտուալ արժույթի» նման են, այսինքն՝ իրականում չկան:

Այդ տոկոսները արտահայտվում են նրանով, որ հասարակությունից համակարգը շատ ավելին չի վերցնում, թեև գնաճի նոր ալիքը այլևս կասկածի տակ է դնում նաև այդ հանգամանքը: Այդպիսով, 6 տոկոս կամ ավելի տնտեսական աճով իշխող համակարգը դեռ ինքն իրեն էլ չի կարողանում կարգին «ապահովել» և դիմում է գնաճի, հետևաբար այդ աճից որևէ հույս ունենալու հասարակական սպասումը պարզապես ինքնախաբեություն է: Տնտեսական աճի հայտարարված տոկոսները էական նշանակություն կունենան ներիշխանական հարաբերությունների պարզաբանման կամ վերադասավորումների համատեքստում: Տնտեսական և քաղաքական համակարգը տնօրինողները գոհ կլինե՞ն իրենց գրպանի պարունակության աճի այդ տեմպից, թե՞ ոչ: Թերևս զուտ ներքին հանգամանքների մասով, որոնք առանցքային ազդեցություն կունենան 2018-ի ապրիլին ընդառաջ որոշումներում, այդ հարցը կլինի ամենաառանցքայինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում