Friday, 24 07 2026
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Ազգովի անիծենք բիթքոյնին

Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ որոշել են ունենալ սեփական կրիպտոարժույթը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում Իսրայելը, Ռուսաստանը, Վենեսուելան: Կրիպտոարժույթով հետաքրքրված երկրների թիվը կարող է էականորեն աճել, որովհետև երկրների կառավարությունները հասկանում են, որ գլոբալ կրիպտոարժույթի դեմ հնարավոր է պայքարել միայն սեփականը ունենալու միջոցով:

Ավելի խոհեմ լուծում առայժմ գտնված չէ: Սեփական կրիպտոարժույթ ունենալը շատ է նմանվում սեփական արժույթ ունենալուն, որովհետև երկրների կառավարությունները կիրպտոարժույթը կապում են իրենց ազգային դրամական միավորի հետ, դրանով վերահսկելով կրիպտոաարժույթի քանակը շուկայում: Գուցե արդյունքում ստացվի ոչ այնքան կրիպտոարժույթ, այլ էլեկտրոնային փող, սակայն դա արդեն խոսակցության այլ նյութ է:

Հայաստանի իշխանություններն էլ են հետաքրքրված կրիպտոարժույթով, համենայնդեպս, օրենսդիր իշխանության մակարդակով: Միայն թե մեզ մոտ ոչ թե սեփական կրիպտոարժույթ են ուզում ստեղծել, այլ առայժմ փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այն:

Երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կար մի հարց ևս՝ կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում: Այս հարցով զեկուցողը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, չափազանց դժգոհ էր, որ այս հարցը ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի ֆինանսական իշխանությունների դիրքորոշումը ամենատարբեր հարցերի վերաբերյալ շարունակում է մնալ նույնը. եթե խնդրի մասին չենք խոսում, խնդիրը շրջանցում է Հայաստանը: Հիշում եք՝ 2009թ. համաշխարհային ճգնաժամի ամենաթեժ շրջանում այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում էր չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի ճգնաժամը շրջանցի Հայաստանը: Հիմա էլ իրավիճակը առանձնապես չի տարբերվում. Աբրահամյանը ասում է, որ պետք չէ այս թեմայով հրապարակային քննարկումներ անել, այն մտավախությամբ, որ դրա միջոցով գովազդվում է կրիպտոարժույթը: Աբրահամյանը երեկվա քննարկման ժամանակ ճիշտ հակառակ ձևով վարվեց, խորհուրդ տալով հեռու մնալ կրիպտոարժույթից, այն համեմատելով ֆինանսական բուրգի հետ, որը ցանկացած պահի կարող է փուլ գալ: Աբրահամյանը հայտարարեց, որ կրիպտոարժույթով միլիարդատերերը մեծ հաճույքով իրենց մեկ միլիարդը կփոխանակեին իրական մեկ միլիոնի հետ, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ շատ արագ հաշվեց, որ մեկ միլիոնի փոխարժեքն էլ կլինի հազար դոլար, և ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե որտեղ կարելի է մեկ միլիոն դոլարին համարժեք բիթքոինը փոխանակել հազար դոլար կենդանի փողի հետ: Աբրահամյանը նույնիսկ կանխատեսեց, որ քվանտային համակարգիչների գործարկումից հետո կրիպտոարժույթի իմաստը ընդհանրապես կվերանա, որովհետև եթե այսօր մայնինգով զբաղվողները օրեր են անցկացնում բիթքոյնի ստեղծման վրա, ապա տեխնոլոգիական առաջընթացի դեպքում դա վայրկյանների խնդիր կդառնա: Չմոռացավ նաև հիշեցնել, որ մայներները ախտոտում են բնությունը, քանի որ նրանց հիմնական մասը աշխատում է Չինաստանում, իսկ նրանց կողմից օգտագործվող էլեկտրաէներգիան ստացվում է ածխի այրման հետևանքով:

Չնայած Հայաստանի օրեսդրությունը արգելում է դրամից բացի որևէ այլ արժույթով առևտուրը, սակայն Հայաստանում արդեն կան առևտրի կետեր, որտեղ գրված է, որ կարելի է առևտուր անել բիթքոինով:

Հնարավոր է, որ դրանք ընդամենը գովազդային ցուցանակներ են, ինչպես պնդում է Աբրահամյանը, բայց հեռու չէ այն օրը, որ կրիպտոարժույթը կարող է իսկապես զգալի դեր խաղալ ֆինանսական շուկայում:

Հասկանալի է, որ որքան մեծ լինի կրիպտոարժույթի շրջանառության ծավալը, այնքան դա թուլացնում է Կենտորանական բանկի դերակատարումը ֆինանսական շուկայում, և դրանով է պայմանավորված ԿԲ-ի ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը ամեն տեսակ կրիպտոարժույթների նկատմամբ: Բայց արդյոք կրիպտոարժույթի դեմ պայքարի լավագույն ձևը դրա դեմ հակաքարոզչությունն է, մանավանդ, որ քարոզչական պատերազմում Հայաստանի Կենտրոնական բանկը դատապարտված է պարտության: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը հետևել, թե օրվա մեջ քանի անգամ են միջազգային լրահոսում շրջանառվում լուրեր բիթքոինի մասին:

Ցանկացած դրամական միավորի փոխարժեք, անկախ նրանից՝ դա ինչ-որ երկրի ազգային արժույթն է, թե կրիպտոարժույթ, հիմնված է այդ արժույթի նկատմամբ առկա վստահության մակարդակով: Առայժմ պետք է արձանագրենք, որ բիթքոյնի նկատմամբ վստահությունը բավական մեծ է, և դրանով է բացատրվում դրա կայուն բարձր փոխարժեքը: Համաշխարհային մակադակով կրիպտոարժույթի պահպանմամբ շահագրգիռ այնպիսի ուժեր կան, որոնք չեն թողնում, որ այդ բուրգը փլուզվի, որքան էլ որ մենք ասենք, որ այն չափազանց խախուտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում