Մոլդովայի նախագահը կարող է բանտում հայտնվել ռուսամետ քաղաքականության պատճառով։ Սահմանադրական պարտավորությունների չկատարման համար քրեական պատասխանատվության սահմանման մասին համապատասխան նախաձեռնությամբ խորհրդարանին է դիմել Սահմանադրական դատարանի նախագահ Թուդոր Պանցիրուն։
Նախաձեռնությունը հանդիսանում է սկանդալի շարունակություն և անմիջականորեն վերաբերվում է երկրի նախագահ Իգոր Դոդոնին, ով փորձում է ընդլայնել Մոլդովայի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը՝ հրաժարվելով ստորագրել օրենքներն ու կառավարական նշանակումները, որոնք հակասում ենք նրա ռուսամետ քաղաքականությանը։
Այսպիսով, ռուսական քարոզչության արգելքի մասին օրենքի ստորագրումից Դոդոնի հրաժարվելուց հետո երկրում սահմանվել է պարտականությունների կատարումից նախագահին ժամանակավորապես հեռացելու մեխանիզմ։ Նախագահը հեռացվել էր նաև կառավարության ներկայացրած նախարարների թեկնածությունները հաստատելուց հրաժարվելուց հետո։