Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

2018-ի վարչապետը Արևմուտքի և Ռուսաստանի համար

Հայաստանի վարչապետի խնդիրը Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության առարկա՞ է, թե՞ ոչ. այս հարցը հաճախ հնչողներից է 2018-ի ապրիլի վերաբերյալ հարցադրումների համատեքստում: Ընդ որում, Հայաստանի իշխանության ձևավորման հարցերում այդ հարցադրումը առկա է մշտապես: Օրինակ՝ նախագահի ընտրություններում այս կամ այն թեկնածուն Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի ֆավորիտն էր, կամ խորհրդարանական ընտրություններում այս կամ այն ուժն արևմտյա՞ն, թե՞ ռուսական ուղեծրում էր և այլն:

Գործնականում 2017 թվականի նոյեմբերի 24-ից հետո այդ հարցերը թերևս պետք է գնահատել ժամանակավրեպ, եթե նույնիսկ մինչ այդ դրանք ունեցել են որևէ առնչություն իրական քաղաքականության հետ: Բանն այն է, որ գործնականում Հայաստանում երբեք չի եղել դասական իմաստով այդպիսի դիմակայություն թե՛ խորհրդարանական ընտրությունների, թե՛ նախագահի թեկնածուների մակարդակում: Ամենախոսուն կամ վառ օրինակներից մեկը թերևս 2013-ի նախագահական ընտրությունն էր, այն էլ Հայաստանի համար թերևս բախտորոշ մի շրջափուլում, երբ, ինչպես պարզ դարձավ հետագա իրադարձությունների հետահայաց դիտարկմամբ, հասունանում էր Հայաստան-ԵՄ Ասոցացման գործընթացի տապալումը:

Եվ այսպես, 2013 թվականին Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան դիմակայությունն իրականում առերևույթ թվացյալ ամենավառ դիմակայությունն էր Ռուսաստան-Արևմուտք ֆորմատում, սակայն Հովհաննիսյանի մի հայտարարությունն անգամ վկայում է, որ իրավիճակը չափազանց հեռու էր իրական քաղաքականության ռեժիմում այդպիսին լինելուց: Որովհետև այդ դեպքում հրապարակի ամբիոնից չի հայտարարվում Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու համար Ռուսաստան մեկնելու մասին, այլ հակառակը՝ հրապարակի օրակարգում առանցքային է դարձվում Հայաստան-ԵՄ հարաբերության խնդիրը՝ այդպիսով փորձելով ստեղծել որոշակի պլացդարմ կտրուկ շրջադարձերից գործընթացը ապահովագրելու համար:

Այդպիսով, ամենավառ այդ օրինակը հուշում է, որ Հայաստանում գործնականում երբեք չի էլ եղել իրական քաղաքականության ռեժիմում հակադրություն Արևմուտք-Ռուսաստան ձևաչափով, և այդ հակադրությունն առավել ևս բացառելի է դառնում 2018-ի վարչապետի հարցում, երբ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը գործնականում որևէ քայլ չեն կատարել Հայաստանում խորհրդարանական կառավարման անցման նախաձեռնության դեմ և առավել ևս աջակցել են ու աջակցում են այդ անցմանը: Ավելին, նոյեմբերի 24-ին գործնականում տեղի է ունեցել այդ աջակցության իրավապայմանագրային արձանագրումը:

Ըստ այդմ, Հայաստանի մասով Արևմուտք-Ռուսաստան ռեժիմը վաղուց այլևս դուրս է դիմակայության ռեժիմից, որքան էլ այն հնչի տարօրինակ, և ներկայումս ընթանում է համակարգային տրանսֆորմացիայի շուրջ բարդ ու բազմաշերտ մի գործընթաց, որը շատ ավելի լուրջ և ընդգրկուն է վարչապետի խնդրի վրա կենտրոնանալու հարցում:

Ավելին, տպավորություն է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը հենց այդ խնդրի վրա կենտրոնացվել է Արևմուտքին ու Ռուսաստանին բարդ ու բազմաշերտ այդ խաղում չխանգարելու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում հասարակական-քաղաքական ռեսուրսը ոչ այնքան գործընկերային, որքան խանգարող հանգամանք է լուրջ քաղաքական գործընթացների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում