2018-ը Հայաստանի Հանրապետության համար քննության տարի է: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումներն ի ցույց կդնեն մեր երկրի ինստիտուտների կենսունակությունը։ Միաժամանակ հասարակական խորը անվստահությունը, ապատիան օրվա իշխանությունների և քաղաքական ուժերի հանդեպ շարունակում է մտահոգիչ մնալ։ Քաղաքական դաշտի այս ամայությունն ու լռությունն իրենց ծայրահեղ կոչերով լրացնում են ազատազրկման մեջ գտնվող Ժիրայր Սեֆրլյանը և Վարուժան Ավետիսյանը: Միևնույն ժամանակ այս կոչերը չեն համախմբում հասարակությանը, չեն ոգեշնչում հասարակական լայն շերտերին, մարդկանց դուրս չեն բերում փողոց։
Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք երգիչ-երգահան, Հոգևոր Հայասան նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանի հետ: