Ճապոնիայի Նագանո քաղաքում սգո տուն է բացվել՝ պատուհանիկով, որտեղով կարելի է ցավակցություն հայտնել՝ առանց ավտոմեքենայից դուրս գալու՝ գրում է Kyodo News-ը:
Նման ծառայությունն առաջինն է Ճապոնիայում: Այն նախատեսված է ծերերի և հաշմանդամների համար, սակայն ենթադրվում է, որ տարածում կգտնի նաև շատ զբաղված մարդկանց շրջանում:
Պատուհանի մոտ կանգնածը հատուկ սարքի միջոցով կգրանցի իր անունը և այլ տվյալներ, ինչպես նաև կարող է հանգուցյալի ընտանիքին փոխանցել որոշակի գումար:
Հոգեհանգստի ժամանակ սգո սրահի ներսում հանգուցյալի հարազատները կարող են տեսնել «էքսպրես պատուհանի» օգտատերերի լուսանկարները:
Նախքան ծառայության բացվելը թաղման բյուրոյի աշխատակիցները տեղացիների համար էքսկուրսիա են կազմակերպել: Մարդիկ դրական են գնահատել այդ նորույթը: