Tuesday, 14 05 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով

Զգում եմ՝ բանակում կա ներքին դիմադրություն․ Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, 2017-ին ԶՈւ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ եղան: Ինչպե՞ս եք գնահատում այդ պաշտոնանկությունները: Ի՞նչ եք կարծում՝ դրանք ավելի՞ ամրացրին հայկական բանակի դիրքերը:

– Արդեն չորս ամիս է՝ չեմ շփվում, չգիտեմ տրամադրությունները, բայց կային պաշտոնանկություններ, որ ավելի վաղ պետք է արվեին: Այսպես ասենք՝ Վիգեն Սարգսյանը երևի գիտի՝ ինչ է անում, միանշանակ չեմ կարող պատասխանել:

– Կարծում եք՝ այս պաշտոնանկությունների գործընթացը պետք է շարունակվի՞:

– Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ, ինչ տրամադրություններ կան, բայց գիտեմ, որ ահագին մարդ չպետք է ծառայի: Բայց նաև հարցեր կան. ասենք, մեկի համար ասացինք՝ սա լավը չի, բայց տեղը մարդ ունե՞ս դնելու. չէ: Ես ղեկավարել եմ և գիտեմ՝ դա ինչ է: Հարցերը շատ են, և խնդիրներն էլ են շատ, դրա համար ամեն ինչ իր ժամանակին պիտի կարողանաս իրականացնել, բայց այն, որ բավականաչափ մարդ կա, որ այնտեղ պետք է նրանցից լավը ծառայի, դա միանշանակ է, իսկ թե նրացից լավը կա, թե ոչ, դա էլ մեկ այլ խնդիր է:

– 2017-ն առանձնացավ նաև ՊՆ առաջարկած Ազգ –բանակ հայեցակարգով, որը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ի՞նչ եք կարծում, ի վերջո կարդարացնի՞ պաշտպանության նախարարի առաջ քաշած Ազգ-բանակ ծրագիրը, թե՞ ոչ:

– Արդեն լավ է, որ ինչ-որ մի բան փորձում են փոխել, ինչ-որ ծրագրեր առաջարկել: Այլ բան է, որ այդ ծրագրերին տարբեր մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում: Բայց որ շարժ կա, ինչ-որ բան է արվում՝ դա միանշանակ է: Դրա համար, այդ իմաստով, ես լավատես եմ: Միանշանակ կարող եմ ասել, որ Բոլոնյան համակարգը քանդում է մեր պետությունը, կրթության որակն ընկել է: Իսկ ինչ վերաբերում է բանակին գնահատական տալուն, դեռ շուտ է: Կրթության որակն ընկել է, բուհերում արդեն ուսանող էլ չկա, և այս համակարգն ապացուցում է, որ միանշանակ քանդում է մեր կրթության հիմքերը: Բայց բանակում վերջին չորս ամիսների ընթացքում տեսնում եմ դեպի լավը տեղաշարժ:

Մի հետաքրքիր լավ նորություն, նոր գաղափար կա Ազգ-բանակի մեջ։ Նկատել եմ, որ ջահել կադրերը լավ բան են, բայց ջահել կադրեր կան, որ բանակից չեն հասկանում և ոչ էլ նման երևույթներից են հասկանում: Ամեն դեպքում պետք է որքան հնարավոր է նշանակվեն այն մարդիկ, ովքեր հասկանում են՝ բանակն ինչ է: Ամեն նոր կադր չէ, որ համապատասխանում է մեր բանակի գաղափարին:

Իմ սիրտը ցավում է ամեն զոհված զինվորի համար, բայց լինում են նաև անզգուշության դեպքեր, երբ այդքան ասում ես՝ գլուխդ մի հանի, բայց զինվորը հանում է: Այդ դեպքում սպան մեղք չունի: Հայր և որդի հարաբերությունները սպա զինվոր հարաբերություններ են, եթե որդին է սկսում ղեկավարել, լավ ընտանիք չի լինում, յուրաքանչյուրը պետք է իր դերակատարությունն ունենա: Ընտանիքը ղեկավարում է հայրը, ոչ թե որդին:

-Պարոն Կարապետյան, 2018-ից ի՞նչ սպասումներ ունեք

-Այն, ինչ արվում է, լավ է, բայց կարողանալո՞ւ են անել, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Ես զգում եմ, որ բանակում նա ներքին դիմադրություն ունի: Դա երևում է, և ակնհայտ է, որ կա լարվածություն: Մարդիկ կան չէ՞, որոնց թվում է միայն իրենք են բանակը պահում, բայց հանկարծ պարզվում է, որ իրենք չեն պահում: Ամեն դեպքում բանակը ժողովրդինն է, և ժողովուրդն է պահում բանակը:

Տեսեք՝ 1917թվականի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ զինվորական կոմիտեներ կային, որոնք բանակը գլխիվայր շուռ տվեցին, բանակը քանդեցին, ազգն ընկավ ցեխի մեջ: Հիմա այդ զինվորական կոմիտեների վտանգը կա նաև մեր բանակում, և սպայական կազմի հետ պրոբլեմ կա: Սպայի դերը բանակում շատ մեծ է, և երբ դու սպայի դերը բանակում իջեցնում ես, բանակը քանդվում է, մենք այդ պրոբլեմն ունեցել ենք մինչև վերջերս: Լավ սպան նորմալ բանակ է կազմակերպում, խնամում զինվորին: Սեյրանի կոնստրուկցիան՝ զինվորն ամեն ինչ է, սպան ոչինչ: Սա ոչ մի լավ բանի չբերեց, թեկուզ ապրիլին: Բանակն ունի իր զարգացման, ապրելու կանոնները, և այդ կանոնները խախտել չի կարելի:

Մաղթանքս էլ վարչապետին և նախագահին առանջահերթ այն է, որ մինչև Բոլոնյան համակարգից չազատվեն, Հայաստանում որևէ լավ բան չի լինելու, ոչ կադր ենք ունենալու, ոչ էլ աշխատող, մինչև չազատվենք այս համակարգից, այդ համակարգը մեր հոգեկերտվածքին դեմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում