Թբիլիսիում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն ամփոփել են Հայաստանի Նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցելության արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություններից բխող երկու երկրների արտգործնախարարություններին տրված հանձնարարականները և նախանշելն դրանց իրականացման ուղիները։
Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: