Tuesday, 14 05 2024
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Վիգեն Սարգսյանի «նուրբ» տողատակը

Խոսելով մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե իր և Գլխավոր շտաբի պետի հարաբերությունները լարված են, Վիգեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։ Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են: Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ»։

Առաջին հայացքից թվում է, թե Վիգեն Սարգսյանի խոսքը պետք է դիտարկել համակարգային մոտեցման համատեքստում՝ մանավանդ, որ կայացած ժողովրդավարություններում վաղուց որդեգրված է այն մոդելը, որ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է: Սա բավականին արդյունավետ մեխանիզմ է, որն առնվազն մեծացնում է խորհրդարանի քաղաքական վերահսկողությունը զինված ուժերի գործունեության նկատմամբ: Ամենևին չենք էլ բացառում, որ հեռանկարային առումով Հայաստանը ձգտում է մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինստիտուցիոնալ համակարգին, որը բխում է մեր երկրի և Հյուսիսատլանտյան դաշինքի արդյունավետ համագործակցության տրամաբանությունից:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ գոնե այս պահին Վիգեն Սարգսյանի խոսքերն ավելի շատ ներքաղաքական համատեքստ ունեն, եթե նույնիսկ վերաբերում են բանակի կառավարմանը:

Նույնիսկ կարելի է պնդել, որ Վիգեն Սարգսյանը լակոնիկ մի նախադասությամբ մի քանի ուշագրավ բացահայտում է արել: Նախ՝ նա ակամայից խոստովանել է, որ իր վրա է վերցրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան «մերկացումները», որոնց «հերոսը» ժամանակին զինծառայությունից խուսափած, սակայն այսօր հայրենասիրությունից ճոռոմաբանող մի պաշտոնյա էր: Նման պնդում ենք անում, որովհետև Վիգեն Սարգսյանը նուրբ տողատակով ակնարկում է, որ իրենից առաջ հակադրություն է եղել երկու զինվորականների՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև: Ավելին, Սարգսյանը նույնիսկ ակնարկում է, որ մեր երկիրը ինը տարի շարունակ պաշտպանության նախարար չի ունեցել, որովհետև երկու զինվորականի հակադրությունը հանգեցրել է հենց այդ տխուր իրավիճակին:

Խնդիրը ներգերատեսչական մակերեսային ինտրիգի հարթության վրա կմնար, եթե չլինեին մի քանի էական հանգամանքներ:

Հիմնականը, անշուշտ, Ապրիլյան պատերազմում մեր բանակի կազմակերպչական և նյութատեխնիկական անպատրաստվածության համար պատասխանատվության հարցն է, որը Վիգեն Սարգսյանի նուրբ «փոխանցմամբ» դրվում է Սեյրան Օհանյանի վրա: Սակայն այստեղ ծագում են այլ՝ ոչ պակաս ուշագրավ հարցեր: Նախ՝ եթե բանակում ինը տարի փաստացի երկիշխանություն է եղել, դրա առաջին պատասխանատուն երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է՝ Սերժ Սարգսյանը, ով ոչ միայն չի վերացրել, այլև որոշ դեպքերում նույնիսկ խրախուսել է բանակային բեսպրեդելը: Հեռու ենք այն մտքից, որ Վիգեն Սարգսյանը կարող է նույնիսկ տողատակով քննադատել Սերժ Սարգսյանին: Մնում է ենթադրել, որ, այնուամենայնիվ, թիրախավորվում է Սեյրան Օհանյանը: Արդյո՞ք սա բացառապես Վիգեն Սարգսյանի անձնական նախաձեռնությունն է, որը հետևանք է Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումներից նրա վիրավորվածության: Եթե այո, ապա Վիգեն Սարգսյանը հերթական անգամ ձախողվել է իր հրապարակային խոսքի, դրսևորման մեջ, որովհետև նրա տողատակի թիրախի դերում կարող է հայտնվել նաև Սերժ Սարգսյանը ու գուցե առաջին հերթին՝ հենց նա:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանը բացում է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի ամենաուշագրավ հատվածի որոշ փակագծեր և ակնարկում է, որ Սեյրան Օհանյանը նախկին պաշտոնյաների համար նախագահի ակնարկած հնարավոր «ամնիստիայի» հույսեր չունենա՝ մանավանդ, որ, ըստ որոշ տեղեկությունների, նախկին նախարարը վերջին շրջանում իրեն դուրս է դրել ընդդիմադիր շրջանակից և փորձում է մոսկովյան իր կապերով վերանվաճել Սերժ Սարգսյանի վստահությունը:

Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի շրջապատում հարմար են համարում, որպեսզի Սեյրան Օհանյանը համակերպվի թոշակառուի կարգավիճակին: Դատելով Վիգեն Սարգսյանի ակնարկներից՝ բացառվում է նրա վերադարձը իշխանություն, իսկ ընդդիմադիր գործունեության ռեստարտը մարտական ուղի անցած գեներալին կարող է տանել Վահան Շիրխանյանի հետքերով՝ մանավանդ, որ աղմկահարույց դատական գործընթացում հենց Շիրխանյանն է Օհանյանի համար «նախապատրաստել» պոտենցիալ մեղադրյալի կարգավիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում