Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Խորհրդարանը ևս պետք է զգալի աշխատանք կատարի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի դրույթների իրականացման հարցում. ԵՄ պաշտոնյա

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իսկապես պատմական է:
Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` ընդգծելով, որ այն կաջակցի մի շարք ոլորտների, այդ թվում` ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, առևտրին, ներդրումներին, կրթությանը և այլն:

«Սա ճամփորդության միայն սկիզբն է: Սա ինքնին դեռևս նվաճում չէ. այն նվաճում է, որը թույլ է տալիս ընդլայնել և խորացնել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, և մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին»,-ասաց Սաջադ Քարիմը:

ԵՄ պաշտոնյան նշեց, որ ՀՀ խորհրդարանը ևս պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը և դրա ներքո կատարվելիք աշխատանքը իրականացվի։

«Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս։ Մենք ավանդաբար «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ ինչ-որ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, որ մեր կողմից նախանշված ոլորտներում ինքն առաջընթաց ունի», – նշեց Սաջաք Քարիմը` հիշեցնելով, որ բոլոր այդ ոլորտների հիմքում ընկած են Հայաստանի և հայերի ցանկությունները դեպի ապագայի զարգացումները, իսկ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց այն, որ ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 19-20-ը անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը կազմակերպվել է հենց անմիջապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո նման կարճ ժամանակահատվածում:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտին ընդունվել է երկկողմ խորհրդարանական համագործակցությանն առնչվող փաստաթուղթ, որն, ըստ նրա, շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական համակարգի շարունակական կատարելագործումը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում կողմերը վերահաստատել են այն հիմնական ուղերձը, որը գրված է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում՝ խնդիրը բացառապես պետք է լուծել խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և երեք սկզբունքներով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ փաստաթղթում հայկական կողմը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների միջոցով կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը տապալվում է թուրքական կողմի ոչ կառուցողական մոտեցման, նախապայմանների լեզվով խոսելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում