Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: