Արդեն երկրորդ օրն է ԵՊՀ լսարաններից մեկում փակված հացադուլ են իրականացնում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը: Նրանց սատարող ընկերները ևս գիշերել են համալսարանի տարածքում՝ մեքենայի մեջ։
Համալսարանի՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ տեսախցիկով մուտքը խստիվ արգելվում է, անվտանգության աշխատակիցները հորդորում են ռեկտորատից թույլտվություն վերցնել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները նշեցին, որ չեն կարող ասել, թե խստացումը ինչով է պայմանավորված։ Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի և պաշտպանության փոխնախարարի հայտարարություններին՝ երիտասարդները ծաղրելով՝ նշեցին․ «Ճիշտ են ասում՝ պատվեր է, բոլոր կուսակցությունների, Սորոսի, կապրիզի պատվեր է »,-ընդգծեցին նրանք։
Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ ռեկտորը հայտարարել էր, որ պատվեր է, պաշտպանության փոխնախարարն էլ ընդգծել էր՝ կապրիզ է։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեռախոսազրույցում հացադուլ իրականացնող Դավիթ Պետրոսյան էլ ընդգծեց, որ հացադուլը չեն դադարեցնի, միչև իրենց պահանջները չկատարվեն։ Ինչ վերաբերում է Լեհաստանում լինելուն, ապա մասնակցել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կազմակերպած միջոցառմանը (ձմեռային դպրոցին), և նա որպես ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում դիտորդների համակարգող, հրավիրված է եղել ։
Մանրամասները՝տեսանյութում