«Հեռավորարևելյան հեկտար» ծրագրի մասնակից մոսկվացի հայ Նարեկ Հովհաննիսյանը զբոսաշրջային կենտրոն ստեղծելու համար ընտրել է Ամուրի գետաբերանի Չակմուտ կղզին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Կղզու հայտարարությունը ձևակերպել ենք ընտանիքով՝ վերցրել ենք դրա տարածքի ամբողջ 3 հեկտարը: Փաստաթղթերի ձևակերպումն արագ անցավ, այնպես որ, հիմա ժամանակն է սկսել յուրացնել կղզին: Արդեն բացել եմ կայքի (տուրկենտրոնի) առաջին տարբերակը և զուգահեռ բիզնես-մոդել եմ մշակում: Ես ծրագրում եմ հաջորդ ամառ առաջին քվեստն անցկացնել կղզում: Մասնակիցներին շարժիչով նավակով տեղ կհասցնեն, տեղում նրանք կկարողանան իրենց զգալ իսկական «հեռավորարևելյան Ռոբիզնոններ»,- ասել է Հովհաննիսյանը:
Նշվում է, որ կղզում նախատեսվում է տուն-տարա դնել, սարքավորել վրանային ճամբարի հարթակ և խորովածի գոտիներ: Այնտեղ բջջային կապ կա: