Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Եթե աշխարհը ճանաչում է Երուսաղեմը Իսրայելի մաս՝ Հայաստանը դրանից շահում է

Ընդհանրապես ընդունված մի կարծիք կա, որ Մերձավոր կամ Միջին Արևելք կոչվող տարածաշրջանն այն տարածքն է, որտեղ եփվում է համաշխարհային քաղաքականությունը, քանի որ այստեղ իրենց առաջնահերթ շահերն են հետապնդում ոչ միայն ռեգիոնալ, այլև համաշխարհային գրեթե բոլոր ազդեցիկ խաղացողները: Աշխարհում չկա մեկ այլ ռեգիոն, որտեղ խտացված լինեն այսքան շատ կոնֆլիկտներ և միջազգային անվտանգության սպառնացող վտանգներ, բայց բոլոր այս խնդիրների կիզակետում հարցերի հարցն է՝ համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկի՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը:

Պատմական ակնարկ

Իսրայել պետությունը դեռևս 1949-ին է քաղաքը հռչակել իր մայրաքաղաքը: 1948-49 թթ, արաբա-իսրայելական առաջին պատերազմից հետո նորաստեղծ իսրայելական պետությունը վերահսկում էր Երուսաղեմի միայն արևմտյան հատվածը: Իսկ 1967 թ. վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելը վերահսկողություն հաստատեց նաև Արևելյան Երուսաղեմում: 1980 թ. նոյեմբերի 30-ին ընդունվեց Երուսաղեմի մասին օրենքը, որով Արևելյան Երուսաղեմը հայտարարվում էր Իսրայելի սուվերեն տարածք: Թեև անկախ այս հանգամանքից՝ բոլոր այս տասնամյակների ընթացքում ընդունված է եղել այն մոտեցումը, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային հիմնախնդիր է, որը պետք է լուծվի իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Սուրբ քաղաք տեղափոխելու մասին, հիմնահարցի լուծման բոլորովին այլ տեսլական է առաջարկում՝ կտրուկ սրելով իրավիճակը:

Հարգանքի տուրք դաշնակցին

Չնայած Սպիտակ տան ղեկավարի դեկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո Երուսաղեմում և այլ շրջաններում վերսկսված արաբա-իսրայելյան բախումներին՝ իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը կարծում է, որ Թրամփի հռչակագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը:

«Թրամփի հայտարարությունը պարզապես արտացոլում է այն փաստը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Իսրայելի բոլոր հիմնական հաստատությունները տեղակայված են Երուսաղեմում: Երբ ԱՄՆ նախագահ Օբաման ուղղակիորեն և անուղղակիորեն խրախուսում էր արաբ և մուսուլման ծայրահեղականներին, դա խաթարում էր կայունությունը տարածաշրջանում: Թրամփի հռչակագիրը բարի կամքի, ավանդույթների նկատմամբ հարգանքի և դաշնակիցների նկատմամբ հարգանքի ցուցադրություն է»:

Էրդողանը հոգեբույժի կարի՞ք ունի

Շատ պետությունների պես Հայաստանը ևս հայտնել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Արտգործնախարարը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն, և Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը, հետևաբար, պաշտոնական Երևանը ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին:

Հարևան Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես և ամբողջ իսլամական աշխարհը, միանշանակորեն պաշտպանում են Պաղեստինի մոտեցումները: Հակաիսրայելական կոչերով աչքի է ընկնում հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության «օկուպացված մայրաքաղաք»:

Մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները՝ Ավիգդոր Էսկինն ասում է, որ Էրդողանի «կատաղած թշնամական հռետորաբանությունը» ամենևին էլ չի զարմացնում:

«Նրա վարքագիծը ոչ թե քաղաքագիտության, այլ հոգեբանական հետազոտության թեմա է: Իլհամ Ալիևի մասնակցությունը հակաիսրայելական օրգիային ապացուցում է երկար տարիների ընթացքում իմ կողմից հնչեցված խոսքերի իրավացիությունը՝ Իսրայելը կարող է ընդհանուր շահեր ունենալ Ադրբեջանի հետ, կարող են լինել գործնական հարաբերություններ նավթի և զենքի վաճառքի հարցերում, բայց մենք բարեկամներ և գործընկերներ չենք: Ադրբեջանի քաղաքականության բնույթն այնպիսին է, որ նրանք ցանկացած պահի կարող են դանակով հարվածել մեջքից»,- նշեց Էսկինը:

Հարցին, թե Երուսաղեմի շուրջ այս զարգացումներն ինչպե՞ս կարող են ազդել Իսրայել-Հայաստան հարաբերությունների և ընդհանրապես հայկական հարցերի վրա, իսրայելցի քաղաքագետը պատասխանեց՝ Իսրայելը պատրաստ է կառուցողական երկխոսության. «Ի դեպ, ոչ ոք չի խանգարում Հայաստանին գնել Իսրայելից նույն զենքը, ինչ գնում է Բաքուն, և նույնիսկ ավելի կատարելագործված զենք: Առայժմ Հայաստանը գերադասում է ռուսական սպառազինությունը»:

Կնեսետը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի ընդդիմադիր «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը Էրդողանի հայտարարություններից հետո կոչ է արել Կնեսետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով այս հարցին՝ Ավիգդոր Էսկինը, ի տարբերություն մեր նախորդ հարցազրույցի, այս անգամ խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն ձևակերպումը՝ ասելով հետևյալը. «Ինչ վերաբերում է 1915 թ. հայերի զանգվածային կոտորածի թեմային, ապա խելամիտ կլիներ հանել այդ հարցը օրակարգից՝ որպես քաղաքական պահանջ աշխարհի խորհրդարաններից: Դա անվիճելի պատմական փաստ է: Բայց ես միշտ կատեգորիկ կերպով դեմ եմ եղել նրան, որ Կնեսետը կամ մեկ այլ խորհրդարան քվեարկի անցյալի այս կամ այն իրադարձության մասին բանաձև ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Իսկ ահա Թուրքիայի դեմ համապատասխան հայց տալու գործում Հայաստանին օգնելը բարի գործ է: Եվրոպայի երկրները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Իսրայելը 1915 թ. օրինակով կարող են ավելի լավ հասկանալ Թուրքիայի ներկայիս քաղաքականության էությունը: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելում հայկական լոբբիին, որը մեկը մյուսի հետևից նախաձեռնում է 1915 թ. հայերի կոտորածի քննարկումը Կնեսետում, ապա ավելի լավ կլիներ, եթե զբաղվեին հայ-իսրայելական հարաբերությունների բարելավմամբ և Ղարաբաղի նկատմամբ հայերի իրավունքի լոբբինգով»:

Հայերը Երուսաղեմում

Երուսաղեմում հայկական ներկայությունը ի՞նչ դեր ունի քաղաքական իմաստով:

Պատասխանելով հարցին՝ Ավիգդոր Էսկինը անհամաձայնություն է հայտնում Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Երուսաղեմում կա հայկական թաղամաս: Երևանում կա սինագոգ: Մենք հարգում ենք միմյանց: Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում խոսվում է միաժամանակ իսրայելցիների և պաղեստինցիների մասին, չի արտացոլում իրողությունը: Երուսաղեմը եղել է Իսրայելի մայրաքաղաքը Դավիթ արքայի ժամանակներից: 70 տարի առաջ Երուսաղեմը կրկին հռչակվեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքը երբեք չի եղել արաբական մայրաքաղաք, երբեք չի եղել պաղեստինցիների քաղաքը: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է իմանա, որ մինչև 1960-ական թթ. ոչ ոք չէր խոսում առանձին գոյություն ունեցող պաղեստինցի ժողովրդի մասին: Դա նոր ժամանակների միֆն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Դրական է Արցախի համար

Էսկինի կարծիքով՝ Թրամփի հայտարարությունը պոզիտիվ նշան է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին. «Եթե աշխարհը ճանաչում է Երուսաղեմը, Հուդեան և Սամարիան Իսրայելի մաս, ապա Հայաստանը շահում է դրանից, քանզի հայկական կապը Ղարաբաղի հետ հիմնված է հենց պատմական հիշողության վրա՝ առարկայնացված ներկայիս քաղաքական իրողություններում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում