ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը հրապարակել է 7.4 մլն արտասահմանցիների մասին տվյալները, որոնք ամերիկյան քաղաքացիություն են ստացել վերջին 10 տարում:
Rusarminfo-ն վկայակոչելով ամերիկյան գերատեսչության տվյալները հայտնում է, որ այդ մարդկանցից 27 հազարը հայաստանցի են:
Այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ քաղաքացիություն է ձեռք բերել ավելի քան 9700 վրացի և ավելի քան 8000 ադրբեջանցի: