Գերմանիայի 145 կգ քաշով բնակչուհին մահացել է այն բանից հետո, երբ ընկել է վաննայի մեջ և չի կարողացել դուրս գալ 10 օր: Այս մասին հայտնում է 360 հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել գերմանական Բեկում քաղաքում:
Մահացածի ամուսինը պատմել է, որ լոգարանում աղմուկ է լսել, գնացել է ստուգելու՝ արդյոք ամեն ինչ կարգին է և տեսել է, որ բաղնիքի դարակը կոտրված է, իսկ կինն ընկել է ջրի մեջ և չի կարողանում դուրս գալ վաննայից:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է կնոջն օգնել, բայց կինը կտրականապես հրաժարվել է: Դրանից հետո ամուսինը կնոջը հեռախոս է տվել, որպեսզի նա կարողանա օգնություն կանչել:
Տղամարդու խոսքով՝ կինը մի քանի օր պարզապես պառկել է և պլանշետով խաղացել, իսկ ինքը նրա համար սնունդ, ըմպելիքներ, դեղեր և թերթեր է տարել:
10 օր անց ամուսինն արտակարգ ծառայություններ է զանգահարել: Փրկարարների ժամանման պահին կինը մահացած է եղել առնվազն 2 օր:
Ենթադրաբար մահվան պատճառ է դարձել գերսառեցումից առաջացած թոքերի բորբոքումը:
Մահացածի ամուսինը ձերբակալված է, նրան մարդու մահ առաջացրած անգործության մեղադրանք է առաջադրվել: Տղամարդն իր մեղքը հերքում է: Դատը հունվարին տեղի կունենա: