Երգչուհի Բեյոնսեն Instagram-ի իր էջում հրապարակել է ոսկեգույն երեկոյան զգեստով լուսանկար։ Նրա երկրպագուները զգեստն անվանել են անհավանական։
«Դու թագուհի ես։ Այդ զգեստն ասես պատրաստված լինի մաքուր ոսկուց»,-գրել է օգտատերերից մեկը մեկնաբանություններում։ Ոմանք Բեյոնսեին նույնիսկ աստվածուհի են կոչել։
Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ համացանցային օգտատերերին զայրացրել է Բեյոնսեի սուրբծննդյան հավաքածուից 55 դոլարանոց սև մարզաշապիկը, որի վրա արված սպիտակ գրությունը, ըստ նրանց, երեխայի ձեռագիր է հիշեցնում։