Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն

Հայաստանում սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն դեկտեմբերի 12-ին ստորագրեցին «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրային փաստաթուղթը:

Փաստաթղթի ստորագրումից հետո նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի իրագործման համար Ռուսաստանի Դաշնությունը 1 միլիոն 400 հազար դոլար է տրամադրել, որից 60 տոկոսից ավելին կուղղվի ծրագրի իրագործմանը, մնացածը՝ վերապատրաստման և տեխնիկական աջակցության աշխատանքներին: «Ջերմատները կառավարելու իրավունքը կտրվի տվյալ դպրոցին, և այդ դպրոցներում արտադրված բանջարեղենը կամ այլ գյուղատնտեսական մշակաբույսը կօգտագործվի հենց դպրոցականների սննդի ուղղությամբ: Ծրագիրը դեռևս փորձնական է, այն 2018 թվականին կիրականացվի մարզային երեք դպրոցներում»,-ասաց նախարարը:

Նա ծրագրի իրագործման երկու բաղադրիչ առանձնացրեց: Առաջին. դպրոցներին կից կկառուցվեն փոքր, միջին և մեծ ջերմոցներ՝ հասկանալու համար դրանց արդյունավետությունը: Արդյունքում լավագույն մոդելը կկիրառվի նաև այլ դպրոցներում: «Այս ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղերում սոցիալ-անապահով խավի զբաղվածության կազմակերպումն է: Դա կարող է լինել ուղղակի գումարի տրամադրում սոցիալապես անապահով բնակչությանը կամ որևէ ընտանիքի, բայց պայմանը լինելու է հետևյալը, որ այն ընտանիքը, որը կհամաձայնի մասնակցել այս ծրագրի իրագործմանը, ծրագրի ավարտից հետո պետք է դուրս գա սոցիալ-անապահով ընտանիքի ցուցակից: Իրենց համար նախատեսված է ֆինանսական աջակցություն, վերապատրաստում, ուսուցում»,-հավելեց Իգնատի Առաքելյանը:
«Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի իրագործմանը կաջակցեն նաև Կրթության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում