Վաղը Երևանում աշխատանքն է սկսելու Հայաստանի Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստը նախագահելու են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի և Ղարաբաղի խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանը և Աշոտ Ղուլյանը: