Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Նիկոլ Քիդմանին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանուհու նոր լուսանկարները ցնցել են երկրպագուներին։
Լոս Անջելեսում Destroyer ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հայտնվել է կեղծամով ու կարճ սանրվածքով։
Ֆիլմում Քիդմանը հանդես է գալիս գլխավոր՝ խուզարկու Էրին Բելի դերով, ով երիտասարդ տարիքում ծածուկ աշխատել է կալիֆորնիական հանցավոր համայնքում։ Առաքելությունն ավարտվել է ողբերգությամբ։ Դատելով լուսանկարից՝ Նիկոլի կերպարն արդեն երիտասարդ չէ, կամ նա նման տեսք ունի կյանքում տարած ցնցումների պատճառով։