«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը ԱԺ են ներկայացրել ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման հայտարարության նախագիծ:
«ԱԺ-ն ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը ընդունվում է այն ժամանակ, երբ եզդիներով բնակեցված Իրաքի տարածքները և ամբողջ Իրաքը ազատագրված են ԻԼԻՊ խմբավորումից: Եզդիների անվտանգությունն ապահովելու պահանջը առավել քան զավեշտալի է հնչում, եթե նկատի ունենանք, որ նրանք Իրաքի իշխանության պաշտպանության տակ են, և նրանց անվտանգությանը այլևս ոչինչ չի սպառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: