Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Եթե ժողովուրդը կգտնի, որ ես հանցագործ եմ՝ Ազատության հրապարակում խարույկ կբարձրանամ. Պավել Մանուկյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Դիմելով նախագահողին՝ Պավել Մանուկյանն ասաց. «Ես ձեր կարգավիճակը հասկանում եմ… Ես ձեր աչքերի մեջ լուռ տառապանք եմ տեսնում… Դուք մեզ օդի մեջ մեղադրանքներ եք առաջադրում… Ինչո՞ւ պարզված չի՝  ի՞նչ փոխհրաձգության ժամանակ են ինձ «վնասազերծել», ի՞նչ գնդակներից եմ վիրավորվել երկու ոտքից… Եվ դուք ուզում եք, որ ես էս պղծաղտը ընդունե՞մ: Ձեր տեղը լինեի՝ էդ պղծաղտը կդնեի էս քիրվաների կռնակի տակ ու կուղարկեի…»:

Մեղադրողները դժգոհեցին Պավել Մանուկյանի արտահայտություններից: Արայիկ Խանդոյանը ավելի թունդ խոսեց. «Այ ոչխար, դու քո դմակին տեր էղիր»:

Նախագահողը Խանդոյանին նախազգուշացում հայտարարեց:

Պավել Մանուկյանը շարունակեց. «Մենք Ապրիլյան պատերազմի ժամանակ ուզում էինք կանգնել ժողովրդի կողքին, բայց մեզ չէին թողնում… Մենք պատրաստ էինք Գանձակը ազատագրել… ՊՊԾ-ն դարձել էր չարիք՝ ոստիկաններին ժողովրդի դեմ երբ պետք է լինում՝ որպես պարիսպ են օգտագործում, երբ պետք է լինում՝ որպես շերտավարագույր… Ոչ մի իսկական հանցագործ պատժի առաջ չի կանգնել… Մենք ժողովրդի ձայնն ենք… Չի կարելի անիրավությունը որպես իրավունք ծառայեցնել…»:

Արայիկ Խանդոյանը շարունակում էր անհանգիստ մնալ: Նախագահողը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել՝ դատարանի դահլիճից հեռացնել՝ մինչև հասնի մեղադրանքի վերաբերյալ տեսակետ հայտնելու՝ նրա հերթը:

Պավել Մանուկյանը շարունակեց. «Չեք զգո՞ւմ՝ ապստամբին չեք կարողանում լռեցնել… Չեբուրաշկի նկարը հանեք, ասեք՝ ա՛յ, բոբո ձաձային կասեմ… Դավաճան համակարգը հայտարարում էր, թե տարածքներ չենք կորցրել, բայց հետո ասում է՝ 800 հեկտար ենք կորցրել… Էնտեղ մեր տղերքին սպանել էին «ՏՕԶ-1»-ով՝ թուրքին մեր դաշնակցի կողմից տրված: Էդ տղերքին փակ արկղերով բերեցին, հողին հանձնեցինք… Սրա՞նք են պետական մեղադրողները: Ո՞ր պետության՝ իմ ստեղծած, իմ արյունով ստեղծված պետությա՞ն, սրանք էդ պետության հետ կապ չունեն… Մեղադրական եզրակացությունը խայտառակություն է… Տխուր տեսարան է մեր դատական ատյանի վրա: Մի ազգ, որ Շահամիր Շահամիրյան է ունեցել, Մխիթար Գոշ, այսօր այսպիսի անմխիթար դատական համակարգ ունի… Այն գեղեցիկ բառը՝ «ապստամբությունը», մեր մեղադրանքների մեջ չկա… Ես իմ ու իմ ընկերների պայքարի մեջ երազել եմ արդար դատարան ունենալ, իսկ դուք այն վերածել եք արդարության կառափնարանի… Էս մարդկանց՝ ոստիկաններին, դարձրել եք արհեստական թշնամի, տնգցրել եք մեր դեմը… Իշխանությունը ծառայում է սատանային, դատական համակարգը նրա գործիքն է… Մեր Հայրենիքը ես ու իմ ընկերները մեր արյունով ենք ջրել, իշխանությունը թքած ունի մեր տղաների արյունի վրա… Մենք մեր ապստամբությամբ ժողովրդից խլված իրավունքն ենք ցանկանում հետ բերել: Սա իմ պապերի ու իմ զավակների Հայրենիքն է, իսկ իշխանության համար Հայրենիքը սահմանափակվում է իրենց խոհանոցի սեղանով… Եթե իմ ժողովուրդը կգտնի, որ հանցագործ եմ, Ազատության հրապարակում կամավոր խարույկ կբարձրանամ…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում