Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի դիմաց, 32-ամյա Սմբատ Ս.-ն իր վարած Opel մակիշի 34 DQ 409 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է ուղևորի ինքնությունը: