Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի 10-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի խորհրդարանում:
Հաղորդվում է, որ Ասիական խորհրդարանական վեհաժողովի՝ Ստամբուլում նոյեմբերի 21-24-ին տեղի ունենալիք նիստի շրջանակներում Լարիջանին կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Քահրամանի հետ:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրներն Ասիայի տարածաշրջանում և դրանց լուծման ուղիները, այն կանցկացվի «Խաղաղություն և զարգացում Ասիայում» կարգախոսի ներքո: