Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ինչ է Մոուրինյոն որոշել Մխիթարյանի հաշվով. Մեր ֆուտբոլիստը վաղը կլինի՞ մեկնարկային կազմում

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»: A ենթախմբում 4-րդ տուրից հետո առաջատարը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն է, որը բոլոր հանդիպումներում հաղթել է և ունի 12 միավոր: 6 միավոր վաստակած «Բազելը» երկրորդն է: Նույնքան միավոր ունի նաև 3-րդ հորիզոնականում գտնվող Մոսկվայի ԲԿՄԱ-ն, իսկ վերջին հորիզոնականում գտնվող «Բենֆիկային» առայժմ չի հաջողվել միավոր վաստակել:

Հիշեցնենք, որ Անգլիայում տեղի ունեցած առաջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել էր «Բազելին»: Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և արդեն իսկ խոսում է, որ Պոլ Պոգբայի շարք վերադառնալուն պես՝ ամեն ինչ ընկավ իր տեղը: Մասնավորապես, «Յունայթեդը» նորից հաղթեց խոշոր հաշվով, իսկ կենտրոնական հարձակվող Լուկակուն վերջապես վերջ դրեց գոլայի երաշտին: Հիշեցնենք նաև, որ Պոգբայի բացակայության ժամանակ «Յունայթեդը» հատկապես առջևի գծում լուրջ խնդիրներ ուներ:

Շատերը պնդում էին, ու Լուկակուի ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղի անկման պատճառը Պոգբայի բացակայությունն էր: Մոուրինյոն «Նյուքասլի» հետ խաղից հետո նշել էր հայ կիսապաշտպանի՝ հայտացուցացկում չլինելու պատճառը: Մասնավորապես պորտուգալացի մասնագետն ասել է, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով: Ինչ խոսք, մարտավարական պատճառներով ֆուտբոլիստին ընդհանրապես հայտացուցակից դուրս թողնելն այնքան էլ ընկալելի չէ: Շատ հնարավոր է, որ «Նյուքասլի» դեմ Պոգբայի կողքին գործելով՝ Մխիթարյանը ևս տպավորիչ խաղ ցուցադրեր:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից դուրս մնալուն անդրադարձել էր նաև Thesun պարբերականը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է հայ ֆուտբոլիստից, և հնարավոր է, որ Մխիթարյանին հանգիստ տրամադրվի լարվածությունը թոթափելու համար: Նույն աղբյուրի համաձայն՝ իրականությանը չի համապատասխանում Մոուրինյոյի այն հայտարարությունը, որ Մխիթարյանին «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում չէր ընդգրկել տակտիկական պատճառներով: Նշվում է, որ Մխիթարյանի մոտ նկատելի է գերհոգնածություն:

«Հենրիխ Մխիթարյանից դժգոհ են բոլորը: «Յունայթեդ» տեղափոխվելուց 16 ամիս անց Միկին փորձում է փրկել կարիերան»,- նշել էր Thesun-ը: Թե որքանով է իրատեսական Thesun-ի նման հայտարարությունը՝ դժվար է ասել: Բրիտանական Whoscored պարբերականի փորձագետն էլ կարծիք է հայտնել, որ Մոուրինյոն տակտիկական նկատառում ասելով նկատի ուներ «Բազելի» հետ հանդիպումը: Ավելի ստույգ, Մոուրինյոն ուղղակի հանգստանալու հնարավորություն էր տվել Մխիթարյանին Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո: Վերջինս կարող է դրսևորվել հենց «Բազելի» հետ հանդիպմանը:

Ըստ Whoscored-ի՝ վաղը «Յունայթեդը» կխաղա 4-3-3 մարտավարությամբ, և Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում: Միևնույն ժամանակ շվեյցարական թիմի հետ խաղում նշված պարբերականի փորձագետը չի տեսնում Պոգբային: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Լինդլոֆն ու Սմոլինգը: Պաշտպանության աջ եզրում կգործի Դարմիանը, իսկ ձախ եզրում՝ Բլինդը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Մատիչը, իսկ Անդեր Էրերան հանդես կգա աջ կողմում: Կիսապաշտպանության ձախ եզրում էլ կխաղա Ֆելաինին: Հարձակման կենտրոնում կլինի Լուկակուն, իսկ Ռեշֆորդը կգործի ձախ եզրից:

Whoscored-ի վարկածով՝ վաղը Մխիթարյանը կխաղա աջ հարձակվողի դիրքում: Այսինքն՝ մի քանի օր հանգստի հնարավորություն տալով՝ Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին հնարավոր է օգտագործի հարձակման գծում, և նա հնարավորություն կունենա տևական դադարից հետո գոլի հեղինակ դառնալու:

Նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տուրից առաջ կապահովի 1-ին հորիզոնականը: Մրցաշարային տեսանկյունից «Բազելի» հետ հանդիպումը Մոուրինյոյի համար խիստ կարևոր չես անվանի: Շատերը կարծում են, որ Մոուրինյոն վաղը կխնայի Պոգբային և վնասվածքից ապաքինված Իբրահիմովիչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում