Չինական ռոբոտ «Սյո Ի»-ն հաջողությամբ հանձնել է բժշկական պետական քննությունը և շուտով կստանա բուժպրակտիկայի իրականացման լիցենզիա։ Նա առաջինն է դարձել իր տեսակի մեջ, որին դա հաջողվել է, հայտնում է CCTV-ն։
Նշվում է, որ «Սյաո Ի»-ն թեստավորումն անցել է 10 քննիչների հսկողության ներքո։ Նա քննությունը հանձնել է ընդամենը 60 րոպեում, մինչդեռ կանոնադրությամբ դրա համար հատկացվում է 10 ժամ։ Արհեստական ինտելեկտին չի հաջողվել գերազանցել մարդկային ռեկորդը (553 միավոր)։ Այն հավաքել է հնարավոր 600 միավորից 456 միավոր։
Մշակողները խոստացել են, որ արդեն 2018 թվականի մարտին արհեստական ինտելեկտն աշխատանքի կանցնի։