Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Մեր հասարակությունը հիվանդ է. առողջապահության նախարարն էլ անլուրջ մոտեցում է ցուցաբերում

«2018-ի բյուջեի նախագծով սոցիալական ոչ մի նախագիծ չի նախատեսվում։ Փոխարենը բոլոր ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն ֆինանսավորումը նվազեցվել է, և շարունակվելու են կրճատումները։ Առողջապահական համակարգում ունենք 5․8 միլիարդի նվազեցում, որը 2017-ի հետ համեմատած մոտ 7 տոկոսի կրճատում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ մինչդեռ, նույն բյուջեի նախագծով բազմաթիվ ոչ նպատակային ծախսեր են նախատեսված, պաշտոնյաները միլիոնավոր դոլարների հեռախոսով խոսում են, գործուղումների են գնում, բայց առողջապահութան ֆինանսավորումը կրճատում են։

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսավորման նվազեցումն արդեն 2018-ի առաջին ամիսներից զգացնել կտա։ Առողջապահական ծրագրերի մատուցման քանակը կտրուկ կնվազի։ Փորձ կարվի որակը պահել, որը շատ դժվար կլինի։ «Այս ոլորտներում կրճատում իրականացնելն անթույլատրելի է։ Նամանավանդ, երբ կառավարությունը մինչև 2020 թվականը կարճաժամկետ ծրագրում ֆինանսավորման նվազեցման քաղաքականություն է որդեգրել։ Կարևորը իրականացվող քաղաքականության հարցն է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել բնակչության շրջանում։ Մարդը մնալու է անպաշտպան»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ կառավարության ներկայացրած պարզաբանումները, թե բյուջեում գումար չկա, դրա համար էլ կրճատում են, զավեշտալի են։ «Եթե չկա, ապա թողեք գնացեք, թող գան այն կառավարությունները, որոնք գիտեն՝ որտեղ կա, և տնտեսության վիճակը այն աստիճան կհասցնեն, որ բյուջեում գումար լինի և ծրագրերն իրականացվեն»։

Նախկին նախարարի խոսքերով՝ առողջապահական համակարգին հատկացված գումարը կարող է բավականացնել միայն երեք հետազոտական խնդիր լուծել, որը լուծվում էր 17-18-րդ դարերում՝ շոշափել, լսել և թխթխկացնել։ «Այսօր բուժաշխատողները կոպեկներով աշխատավարձ են ստանում։ Սա առողջապահություն չի։ Առողջապահությունը դա բուժաշխատողի աշխատավարձն է, առողջ հասարակությունը ձևավորելը։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Մեր հասարակությունը հիվանդ է, և ոչ ոք չի մտածում կանխարգելման խնդիր լուծել»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում