Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը

«Քեֆչիի» մտածողությունն ընդդեմ պետության

Երեկ իշխանությունները բեմականացրել էին կոմսոմոլի հերթական խրախճանքը` Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Օրվա «թամադան», անշուշտ, Կարեն Կարապետյանն էր, որն ուսանողներին հորդորել է «քեֆ անել»: Վարչապետի այս հորդորը հատուկ երանգ է ստանում անցած շաբաթվա ուսանողական հուզումների մարման ֆոնին, ինչը թերևս հրաշալի առիթ է, որպեսզի կարիերիստ ջահելներն ու նրանց ինքնահավան տերերը մի լավ քեֆ անեն` նշելու համար իրենց «պատմական» հաղթանակը մի քանի հարյուր ուսանողների հանդեպ, ովքեր դարձան իշխանության ագրեսիվ քարոզչության թիրախը` այլ կարծիք կամ առհասարակ տեսակետ ունենալու համար:

https://www.youtube.com/watch?v=CkCXCiuEIW8

Եթե Հանրապետականի ջահելների երեկվա խրախճանքի մասնակիցներից մեկը քաղաքացիական կեցվածք, մտածողություն ունենար, Կարեն Կարապետյանին կհարցներ, թե ինչի՞ վրա կամ ո՞ւմ հաշվին քեֆ անենք: Եթե Կարեն Կարապետյանը մի փոքր համարժեքություն, պատասխանատվություն ունենար, ուսանողների աչքին չէր երևա` կրթությանը տրամադրվող հատկացումները կրճատելուց հետո: Ավելի ճիշտ` եթե ուսանողությունն արժեքային համակարգի կրող լիներ, արժանապատվություն ունենար, ապա ոչ թե հիացմունքով կդիմավորեր Կարեն Կարապետյանի «քեֆ անելու» հորդորը, այլ սուլոցներով համապատասխան հասցեով կուղարկեր վարչապետին, որի քաղաքականությունը վտանգում է կրթության և գիտության հեռանկարը, աղքատության և ղարիբության ճանապարհ է ցույց տալիս նրանց ընտանիքներին:

Եթե ընդամենը մի քանի հարյուր ուսանող է փողոց դուրս գալիս իր իրավունքների պաշտպանության համար, իսկ մի քանի հազարը խրախճանքի մեջ են ավերակների վերածված երկրում, ապա երկրի հեռանկարն իսկապես պարուրված է մառախուղով, մշուշով: Չնայած դա ինքնին փաստ է` առանց երեկվա խրախճանքի, որովհետև եթե Հայաստանում պետական մտածողության տոտալ ճգնաժամ չլիներ, Կարեն Կարապետյանը չէր կարող երազել անգամ վարչապետության մասին` 2011-ի դասալքությունից հետո, երբ նա Երևանի քաղաքապետի պատվաբեր, հեղինակավոր պաշտոնը զոհաբերեց «Գազպրոմի» երրորդական-չորրորդական եկամտաբեր գործին:

Հիմա Կարեն Կարապետյանը որոշել է հայաստանցիներին կանգնեցնել խոպանի ու ղարիբության ճանապարհին, երիտասարդությանը զրկել երազելու տեսլականից` գայթակղելով քեֆի հեռանկարով:

Կարեն Կարապետյանի տեսակն աղերս չունի պետության գաղափարի հետ: Գաղթականի, «քեֆչիի» մտածողությունը քանդում է այս երկիրը, ստվերում է նրա պատմական առաքելությունը, գլոբալ խնդիրը ստորադասում է մանր-մունր հարցերին, գաղափարը` կենցաղին: Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարը գաղթականության խրախուսումն է` պետության գաղափարի ավերակների վրա, կամ` Հայաստանի ռուսականացումը: Ու պատահական չէ, որ Կարեն Կարապետյանը Գյումրիում խորհրդակցություն է անցկացնում գուբերնիայի պաշտոնյայի օրակարգով` մանրամասն նկարագրելով, թե ինչպես պետք է «փռել» ասֆալտը: Հաջորդ խորհրդակցության ժամանակ վարչապետը նույն մանրամասնությամբ կպատմի, թե ինչպես է պետք մաքրել կոյուղին: Ու այսպես` խորհրդակցությունից խորհրդակցություն խուրդվում է պետության գաղափարը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում