Saturday, 25 07 2026
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Եթե չլիներ Վահան Բիչախչյանը… Հերթական ապտակը հայկական ֆուտբոլին

Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց այս երկրի հավաքականի հետ: Այս խաղից առաջ Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը տեսական հնարավորություն էր պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 5:0 հաշվով զիջել էր Չեխիայի, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 խաղացել Շոտլանդիայի հետ:

Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդ դուրս գալու համար մերոնց անհրաժեշտ էր հնարավորինս խոշոր հաշվով հաղթել Լյուքսեմբուրգին և հուսալ, որ խմբի մյուս մրցավեճում Չեխիան կհաղթի Շոտլանդիային: Վերջինս 2-րդ տուրից հետո ուներ 4 միավոր: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականի՝ Շոտլանդիայի հետ 4-ական միավոր ունենալու դեպքում հաշվի կառնվեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը: Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը -5 էր, իսկ Շոտլանդիայի ցուցանիշը +2 է: Վճռորոշ հանդիպումներից առաջ շատերը չէին բացառում, որ չեխերն ու շոտլանդացիները, մի կողմ դնելով Fair Play-ի կանոնները, ուղղակի ոչ-ոքի կխաղային: Ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար վերջին տուրում շոտլանդացիների հետ խաղում չեխերին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին: Այս արդյունքը ձեռնտու է Շոտլանդիային, որը կունենա 5 միավոր և, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս կգա հաջորդ փուլ:

Փաստորեն, Էլիտ ռաունդում հայտնվելը կախված չէր միայն մեր ֆուտբոլիստներից: Հույսներս դրել էինք մի հավաքականի վրա, որին վերջին խաղում հաղթելն այնքան էլ պետք չէր: Չեխ ֆուտբոլիստները, մի կողմ դնելով մրցաշարային դրությունը, մեծ նվիրումով խաղացին նաև Շոտլանդիայի դեմ և հաղթեցին 1:0 հաշվով, իսկ մենք… Ու թեև մրցավայր մեկնելուց առաջ Արտակ Օսեյանը հայտարարել էր, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են և կարող են հաղթահարել ընտրական փուլի արգելքը, կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանը ուղղակի չի կարող դրական արդյունքի հասնել:

Այս տարվա մարտին Արտակ Օսեյանը նշանակվել էր Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ, որը նախապատրաստվում էր Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0, և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ:

Օսեյանը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին 2015 թվականին 6 հանդիպում է անցկացրել և կրել է 5 պարտություն: Ի դեպ, Օսեյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ դրական արդյունքը ցույց էր տվել Լյուքսեմբուրգի գաճաճ հավաքականի հետ մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստներին հաջողվել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալ:

Այս անգամ, բացի Լյուքսեմբուրգից, Օսեյանին հաջողվեց դրական արդյունքի հասնել նաև Շոտլանդիայի հավաքականի հետ, որի համար շնորհավորում ենք նրան: Նշենք, սակայն, որ շոտլանդացիների հետ դրական արդյունքը գրանցել է Գյումրիի «Շիրակի» սան՝ 18-ամյա Վահան Բիչախչյանի շնորհիվ, որը աչքի ընկավ նաև Լյուքսեմբուրգի հետ խաղում: Եթե 19 տարեկան հավաքականում Բիչախչյանը չլիներ, կարծում ենք՝ Օսեյանին չէր հաջողվի նույնիսկ Լյուքսեմբուրգից «միավոր պոկել»: Սպասվում էր, որ Բիչախչյանը պետք է խաղար Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Երևանում երկու հանդիպում անցկացրեց Ռուսաստանի և Սերբիայի հավաքականների հետ:

Հայկական ֆուտբոլի փառապանծ մասնագետները որոշել էին, սակայն, որ Բիչախչյանը ավելի շատ կարող է օգնել 19 տարեկանների հավաքականին, որն իբր հնարավորություններ ուներ հաղթահարելու խմբային փուլի արգելքը: Վահան Բիչախչյանը ոտնատակ արված հայկական ֆուտբոլի թերևս միակ լուսավոր կողմն է, սակայն նրան այս կամ այն հավաքական տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվի, ասել է թե՝ մեկ ծաղկով գարուն չի գա:

Հայկական ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ, որն արդեն սովորական երևույթ է մեզ համար: Ավելին, խոշոր խայտառակություններից հետո ֆուտբոլի ֆեդերացիան բարձրացնում է ձախողման գլխավոր հեղինակների պաշտոնը: Օրինակը Օսեյանին 19 տարեկանների մարզիչ նշանակելն էր Անթալիայում տեղի ունեցած նվաստացնող պարտություններից հետո: Հայաստանը 2 միավորով ենթախմբում զբաղեցրեց նախավերջին՝ 3-րդ հորիզոնականը: Շոտլանդիան և Չեխիան պայքարը կշարունակեն Էլիտ ռաունդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում