Վրաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել լավացնել Իրանի հետ համընդհանուր կապերը, մասնավորապես, խորհրադարանական հարաբերությունները: Այս մասին հայտնում է IRNA-ն: «Իրանի հետ կապերի զարգացումը գլխավոր առաջնայնություններից մեկն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Իրանի դեսպան Ջավադ Հավամ Շահիդիի հետ հանդիպման ժամանակ:
Նա Իրանին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար և Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին հրավիրել է այցելել իր երկիր:
Իրանցի դեսպանը նշել է Վրաստան իրանցի զբոսաշրջիկների այցերի 122%-ով ավելացումը և երկու երկրների ֆինանսական և բանկային համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել: