Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչու է Ռուսաստանին այդքան անհրաժեշտ Հայաստանի աջակցությունը Սիրիայում

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հրապարակային խոսել Սիրիայում ականազերծման աշխատանքներին Հայաստանի մասնակցության մասին: Օգոստոսի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիմել է Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչություններին՝ Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիային միանալու առաջարկով, և Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել ուղարկելու իրենց սակրավորներին: Այժմ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն է նույն հայտարարությամբ հանդես եկել Gazeta.ru կայքի հետ հարցազրույցում՝ կրկին նշելով Հայաստանի և Սերբիայի մասին: Պաշտոնական Երևանը, սակայն, առայժմ չի հաստատել այս տեղեկությունը: Նովիկովի հայտարարությունից հետո ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր, որ հանրությունն այդ հարցի մասին պատշաճ կարգով կտեղեկացվի այն ժամանակ, երբ կայացվի որոշում և հստակեցվեն բոլոր հարցերը: Վերջին հայտարարության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն հնչել:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Կովկասի հարցերի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևը:

– Պարոն Էպիֆանցև, Հայաստանի հնարավոր մասնակցությունը Սիրիայի ականազերծման աշխատանքներին զուտ ռազմակա՞ն բնույթի հարց է, թե՞ ունի նաև որոշակի քաղաքական ենթատեքստեր:

– Երկու բաղադրիչներն էլ առկա են: Զուտ ռազմական համագործակցություն, առանց քաղաքական ենթատեքստի չի լինում: Իհարկե, Ռուսաստանը միշտ էլ ուզեցել է, որպեսզի այլ երկրներ աջակցեն իրեն Սիրիայի հարցում՝ այդ թվում ռազմական գործողություններում: Դա կուժեղացներ Ռուսաստանի դիրքերը, ցույց կտար, որ կան երկրներ, որոնք կանգնած են իր թիկունքում, աջակցում են իրեն այս հարցում: Սա այն է, ինչի կարիքն այդքան ունեցել է Ռուսաստանը այս ամբողջ ժամանակահատվածում: Սիրիայում երկու թև կա: Մի կողմից Արևմուտքն է, որն ունի իր մոտեցումները, որոնք զգալիորեն հակասում են Ռուսաստանի դիրքորոշմանը: Իսկ մյուս կողմում կանգնած են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի օրինական կառավարությունը: Եվ, իհարկե, ցանկալի կլիներ, որ այլ երկրներ ևս աջակցեին Ռուսաստանին այս հարցում և ռազմական աջակցություն ցույց տային նրան, ընդ որում անմիջական ռազմական աջակցություն, զուգակցված ռազմական վտանգով, ի սկզբանե չէր պահանջվում: Այս խոսակցություններն ընթանում են արդեն երկու տարի: Ի սկզբանե նշվում էր, որ դրանք կարող են լինել ռազմական մատակարարումներ, որոնք կարող են թեկուզ խորհրդանշական բնույթ ունենալ: Դա կարող էր լինել խաղաղ բնույթի ռազմական գործողություն, ինչպես, օրինակ, ականազերծումն է կամ ոստիկանական գործողությունները, պարեկային ծառայությունը և այլն: Այնպես որ, իհարկե, դա Ռուսաստանի համար ունի նաև քաղաքական նշանակություն: Չեմ կարծում, թե զուտ ռազմական տեսանկյունից աջակցությունը Ռուսաստանին խիստ անհրաժեշտություն է և առանց դրա Ռուսաստանը կպարտվի Սիրիայում, բայց որպես քաղաքական բաղադրիչ՝ նման աջակցության կարիք կա:

– Հիշում ենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանը գործադրում էր բոլոր ջանքերը՝ ՀԱՊԿ-ի որոշ պետությունների ներգրավելու Սիրիայի ռազմական գործողություններին, և խոսքը ոչ թե Հայաստանի, այլ առաջին հերթին Ղազախստանի և Ղրղըզստանի մասին էր (տե՛ս հետևյալ հղումով), բայց որևէ արդյունք չեղավ: Ինչո՞ւ Ռուսաստանին չհաջողվեց դա անել:

– Այդ խոսակցություններն ընթանում են շուրջ մեկ տարի, բայց խնդիրն այն է, որ նման քաղաքական դիրքորոշումը և Ռուսաստանի կողմից հանդես գալը կարող է վնաս հասցնել այդ երկրների հարաբերություններին նույն ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Միացյալ Նահանգների հետ, որովհետև, իհարկե, Սիրիայում կա շահերի բախում Մոսկվայի և Բրյուսելի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Եվ նման պայմաններում, եթե երկրները ցուցադրաբար աջակցություն հայտնեն Ռուսաստանին Սիրիայում, դա կարող է խանգարել Արևմուտքին: Մենք մոտ մեկ տարի առաջ հասկացանք, որ չարժե սպասել ՀԱՊԿ-ի երկրներից օգնություն Սիրիայում: Միակ երկիրը, որն ակտիվորեն աջակցում էր Ռուսաստանին կամ քաղաքանապես հայտնում էր իր դիրքորոշումը, Հայաստանն էր, ընդ որում՝ Հայաստանը մշտապես ընդգծում էր, որ ինքը ՀԱՊԿ-ի միակ անդամ պետությունն է, որը կանգնել է Ռուսաստանի կողքին Սիրիայի հարցում, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Հայաստանը գործնական որևէ քայլ չէր անում: Միակ գործնական քայլն այն էր, որ Հայաստանը Սիրիայից հայրենադարձված հայերին բնակեցնում էր գլխավորապես Լեռնային Ղարաբաղում, ինչը շատ դժվար է գնահատել որպես պայքար «Իսլամական պետության» դեմ: Այսպիսով պարզ է, որ այս երկրները վախենում են դեմ արտահայտվել ՆԱՏՕ-ին, Վաշինգտոնին:

ՀԱՊԿ-ը բավական յուրօրինակ կազմակերպություն է: Այստեղ չկա այն միասնականությունը, որը կա ՆԱՏՕ-ում: Նույնիսկ ՆԱՏՕ-ում չկա հարյուրտոկոսանոց միասնականություն: Իսկ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ոչ թե միասնական դաշինք է, այլ իրենից ներկայացնում է ռազմական համագործակցության, պաշտպանության մասին երկկողմ պայմանագրերի մի շարք Ռուսաստանի հետ, և երբ Ռուսաստանը փորձում է հիմնվել ՀԱՊԿ-ի վրա՝ որպես միասնական վերպետական կազմավորում, դա չի աշխատում, այսպես ասած, վտանգի պահերին: Այո, դա ՀԱՊԿ-ի խնդիրն է, և մենք դա խոստովանում ենք:

– Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Հայաստանը քաղաքական աջակցություն է հայտնել Ռուսաստանին Սիրիայի հարցում, բայց գործնականում փորձում է հնարավորին չեզոքություն պահպանել, և հավանաբար դա խելամիտ մոտեցում է: Այժմ որոշ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանի կողմից սիրիական հակամարտությանը մասնակից դառնալու դեպքում վտանգի կենթարկվեն ոչ միայն Մերձավոր Արևելքի հայկական համայնքները, այլև Հայաստանի Հանրապետությունը: Ձեր գնահատմամբ՝ թեկուզ նման խորհրդանշական ռազմական աջակցությունը Ռուսաստանին Սիրիայում կավելացնի՞ Հայաստանի անվտանգության ռիսկերը:

– Կավելացնի, բայց նախ պետք է հստակցենել, թե ինչ գործողություններ են իրականացնելու Հայաստանը կամ Սերբիան Սիրիայում: Եթե իրականացվեն անմիջական ռազմական գործողություններ՝ կապված «Իսլամական պետության» ուժերի ոչնչացման հետ, ապա այո, այդ ռիսկերը կարող են ավելանալ Հայաստանի համար, և դրանք կլինեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական բնույթի ռիսկեր: Չեմ կարծում, որ ինչ-որ ահաբեկիչներ կգան Հայաստան ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հավանականությունը չափազանց փոքր է: Բայց դա կարող է սրել Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Արևմուտքի հետ: Ամենապարզ հարցերից մեկը՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մինչ օրս չեն ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ում կարելի համարել ահաբեկիչ: Նրանց, ում մենք համարում ենք ահաբեկիչներ, ԱՄՆ-ը համարում է խաղաղ ընդդիմություն: Եկեք պատկերացնենք, որ վաղը Ռուսաստանը կխնդրի հայկական զորախմբին ոչնչացնել այն ահաբեկչական խմբավորումներին, որոնց Միացյալ Նահանգները համարում է խաղաղ ընդդիմություն, որը փող, զենք և քաղաքական աջակցություն է ստանում Ամերիկայից: Ի՞նչ կլինի այդ դեպքում:

Անշուշտ, ես շատ լավ եմ հասկանում Հայաստանի ղեկավարությանը, որ ուզում է խուսափել դրանից, բայց մյուս կողմից, եթե խոսքը խաղաղ բնույթի գործողությունների մասին է՝ կարգուկանոնի պահպանում, ականազերծում, ոստիկանական գործողություններ, որոնք չեն ենթադրում անմիջական ակտիվ ռազմական գործողություններ, այդ դեպքում վտանգը հավասարեցվում է զրոյի: Պետք չի մտածել, թե Սիրիան կրակի մեջ այրվում է: Ոչ, երկրի տարածքի մեծ մասում գործում են դպրոցներ, կազմակերպություններ, ուստի կարելի է ընտրել ավելի անվտանգ տարածք, որտեղ չեն իրականացվում ակտիվ ռազմական գործողություններ: Դա հնարավորություն կտա մի կողմից ցույց տալ քաղաքական աջակցություն, մյուս կողմից՝ խուսափել ձեր կողմից նշված ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում