Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Թուրքիան ակտիվանում է Կովկասում. ինչպե՞ս կարձագանքեն ռուսները

Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը, Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական աճող ներկայությունը մեր տարածաշրջանում ինչպե՞ս է գնահատվում Ռուսաստանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարությունը, ավանդական շահերը Կովկասում: Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին որոշ ռուսաստանցի փորձագետներ գնահատեցին իբր մարտահրավեր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար, քանի որ այն շրջանցում է երկու երկրների տարածքները և միտված է դուրս թողնելու նրանց կոմունիկացիոն ծրագրերից: Խոսելով ռազմաքաղաքական ոլորտում Թուրքիայի ակտիվության մասին՝ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն իր հերթին ասում է, որ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունն Ադրբեջանում և հատկապես Նախիջևանի տարածքում սպառնալիք է Հայաստանի համար և մարտահրավեր՝ Ռուսաստանի Դաշնության համար: Ուրեմն ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանն այս զարգացումներին և արդյո՞ք Թուրքիայի ակտիվությունը կգնահատի որպես մարտահրավեր իր շահերի և անվտանգության համար:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի առաջատար գիտաշխատող, միջազգայնագետ Վիկտոր Միզինը՝ շեշտելով, որ այս տարածաշրջանը, իհարկե, շատ կարևոր է Ռուսաստանի համար ռազմավարական առումով, որովհետև դա Ռուսաստանի, այսպես ասած, հարավային փորատակն է, որտեղից մենք սպասում ենք ինչ-ինչ սպառնալիքներ, և դա կարելի է շատ անկեղծորեն խոստովանել: Ռուսաստանցի միջազգայնագետը միանշանակ չի գնահատում իրավիճակը՝ ասելով, որ Հայաստանի կամ հայաստանյան հասարակության վերաբերմունքը Թուրքիային, իհարկե, հայտնի է բոլորին, բայց Ռուսաստանն էլ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ՝ հատկապես 2015 թ. նոյեմբերին տեղի ունեցած հայտնի դեպքից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ռազմական օդանավ թուրք-սիրիական սահմանին: Այլ կերպ ասած՝ Թուրքիան, մի կողմից, կարևոր է Ռուսաստանի համար, մյուս կողմից՝ Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կարող է մտահոգիչ լինել Կրեմլի համար:

«Թուրքիան կարևոր երկիր է մեզ համար, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չի մոռանում, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, թեև Թուրքիան բավական բարդ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի մի շարք պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ: Իհարկե, սա մտահոգիչ փաստ է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը:

Վրաստանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև այս երկիրը միշտ եղել է մեր սրտում և միշտ եղել է բարեկամական երկիր: Վերջին շրջանում, իհարկե, Վրաստանը թեքվել է դեպի Արևմուտք, և կարծում եմ, որ ձեզ շատ չեմ զարմացնի, եթե ասեմ, որ այսօր Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները շատ լարված են: Բայց ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը միշտ եղել է այդտեղ և կլինի: Կրկնում եմ՝ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»,- մեկնաբանեց Վիկտոր Միզինը:

Փորձագետը չի կանխատեսում, որ Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ կմտնի Թուրքիայի հետ: Ընդհակառակը՝ այսօր հարաբերություններն ավելի շատ միտված են դեպի բարելավում և զարգացում, քանի որ քաղաքական ընդհանրություններից բացի՝ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն շատ կարևոր տնտեսական, էներգետիկ շահեր, և առաջին հերթին թուրքերն են շահագրգռված Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Բայց, միևնույն է, վերաբերմունքը միանշանակ չէ, և Ռուսաստանը առնվազն շատ ուշադիր հետևելու է Թուրքիայի քայլերին:

«Ուզում եմ իմ հայաստանցի բարեկամներին հավաստիացնել, որ որևէ քայլ չի կատարվելու ձեր շահերի հաշվին: Ռուսաստանը և Հայաստանը պարզապես բարեկամներ չեն, Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ինչն ամրագրված է պաշտոնապես: Քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, և քանի դեռ մենք դաշնակիցներ ենք, Հայաստանը վախենալու պատճառ չունի»,- ավելացրեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում