Որո՞նք են այն երաշխիքները, որ պերմանենտ անկում գրանցող ոլորտները՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը, կարող են ապահովել այդպիսի տպավորիչ աճ: ԱԺ հանձնաժողովում 2008թ. բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը այս մասին հարցրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Խոսրով Հարությունյանին հետաքրքրում է նաև, թե հարկային արտոնություններն ինչ ազդեցություն են ունեցել տնտեսության աճի վրա. «Այսպիսի սուղ տնտեսական կարողությունների պայմաններում նման շռայլությունները անթույլատրելի են»:
Պատգամավորի կարծիքով՝ ժամանակն է, որ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և հաստատման գործում մասնակից դառնա Ազգային ժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում: