Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ PKK-ի։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ռազմական աղբյուրին։
Թուրքիան և Իրանը նաև հետախուզական տվյալների փոխանակություն կիրականացնեն։
Ներկայում քննարկվում են Իրաքի հյուսիսում խմբավորման դեմ համատեղ ռազմական գործողությունների անցկացման մանրամասները։
Նշենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, որ Թուրքիան, Իրանն ու Իրաքը համատեղ ջանքեր են ներդնում՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար։
Վարչապետի խոսքով՝ այդ երկրների համար կայունությունն ու ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում են առաջնահերթություն։