Չինաստանը, Իրանը, Իրաքն ու Սաուդյան Արաբիան կատարում են առավել մեծ թվով մահապատիժները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Այսօր միայն 4 երկրներ իրականացում են բոլոր գրանցված մահապատիժների 87 տոկոսը»,-ասել է Գուտերեշը։
Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ որոշ երկրների կառավարություններ հաճախ թաքցնում են տեղեկությունն այն մասին, թե ովքեր են մահապատժի դատապարտվել և ինչ պատճառով։ Չեն հաղորդվում նաև ընկերությունների անվանումները, որոնք ներարկումների համար դեղորայք են մատակարարում՝ վատ հեղինակություն չստեղծելու համար։
Կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականին իրականացված մահապատիժների թիվը կրճատվել է 37 տոկոսով՝ 2015 թվականի ցուցանիշի համեմատ։