Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Անեկդոտ կլինի, եթե Կարապետյանը շարունակի պաշտոնավարել 2018-ից հետո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, վերջերս ակտիվորեն քննարկվում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտասահման կատարած այցերը, որոնք հիմնականում սահմանափակվում էին ԵԱՏՄ անդամ երկրներով, վերջերս նաև Իրանում եղավ։ Բայց այդպես էլ եվրոպական որևէ մայրաքաղաք այցելություն չի լինում։ Ի՞նչն է պատճառը, ըստ Ձեզ, ինչո՞ւ հնարավոր չի լինում եվրոպական մայրաքաղաք այց կատարել։

-Մենք առաջին խոշոր պատվիրակությունն էինք Եվրոպայից, որին վարչապետն ընդունեց, արել ենք անհավատալի լուրջ առաջարկություններ։ 5 կետերին վարչապետն «այո» ասաց, վեցերորդ կետը «Նաիրիտն» էր, որի հետ կապված ասաց՝ այդ հարցը պետք է քննարկվի։ Դրանից հետո «Նաիրիտի» դեմ սկսվեցին խոչընդոտներ հարուցվել իրենց կողմից, և դուք գիտեք, թե ինչի բերեց «Նաիրիտ»-ի հարցը։ Այդ հինգ կետերին, որին նա «այո» էր ասել՝ ոչ մեկին ընթացք չտվեց, դրանցից ամենակարևորը՝ «Մետաքսի Ճանապարհի» խնդրին անդրադառնալն էր, Հայաստանը դրա անդամ դարձնելն էր։ 41 երկիր համաշխարհային «Մետաքսի ճանապարհի» ֆորումի անդամ է, այդ ֆորումը Չինաստանի պետական կառույց է, ունի հինգ միլիարդ սեփական ֆինանսավորում, և չինական կառավարությունը հարյուրավոր միլիարդներ է նախատեսում դրա համար. մենք վերադարձրեցինք Հայաստանին այդ ֆորումի մեջ, սակայն վարչապետի կողմից զրո արձագանք։ Հիմա հարց՝ ի՞նչն է խանգարում, որ վարչապետը մեզ հետ այդ աշխատանքները վարի։ Մի շարք պատճառների մեջ եկանք այն եզրահանգման, որ նա եվրոպական կառույցներից խույս է տալիս, որովհետև բացարձակապես ոչ մի արձագանք չի եղել մեր առաջարկների շուրջ, բացի տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ մեր մի քանի հեռախոսային խոսակցությունները, որը ձևի համար է։ Մեր տպավորությունն այն է, որ վարչապետն այլ ծրագրեր ունի և Եվրոպան նրա ծրագրերի մաս չի կազմում։ Դա պարզապես իմ կարծիքն է։

-Տեսակետներ կան, որ դրա պատճառներից մեկն այն է, որ վարչապետը հիմնականում ռուսական շահն է Հայաստանում սպասարկում։

Եթե վերցնենք վարչապետի կապը Ռուսաստանի հետ, ապա կարելի է նման կարծիք ունենալ՝ առ այն, որ իր հնարավորությունները Ռուսաստանում, իր կարծիքով, շատ մեծ են և նա չի ցանկանում, չի ուզում իր վարչապետության ժամանակահատվածը կորցնել Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու վրա և ուզում է ինտենսիվ իր կապերն օգտագործել։ Այդպիսի տարբերակ, այո, հնարավոր է։

-2018-ի հայտնի որոշման հետ կապված ի՞նչ տեսակետ ունեք՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, թե՞ Սերժ Սարգսյանը կստանձնի այդ պաշտոնը։

-Այդ հարցին, վախենամ, Սերժ Սարգսյանն էլ հիմա չի կարող պատասխանել։ Այդ որոշումը տարբեր իրավիճակներից է կախված։ Անկասկած, Սերժ Սարգսյանը կցանկանա շարունակել վարչապետի պաշտոնում, սակայն ժողովրդի ըմբոստացումը նրան վախեցնում է։ Սփյուռքի կապը Հայաստանի հետ, ինքներդ եք տեսնում, ինչ մակարդակի վրա՝ ընդամենը կերուխում։ Սերժ Սարգսյանի այդ վարդագույն, բյուրեղապակյա երազը՝ շարունակել ցմահ լինել երկրի առաջնորդ, բնական է, որ այդքան էլ իրատեսական չէ։ Մյուս կողմից այդքան էլ ոչ իրատեսական է, որ երկրի առաջին դեմք դառնա Կարեն Կարապետյանը։ Ինչպես ընդունված է ասել նրա հասցեին՝ նա ընդամենը բիզնես մենեջեր է, այն էլ ոչ բարձր մակարդակի։ «Հայռուսգազարդում» գումարների տեղաշարժ կազմակերպելը՝ մի գրպանից մյուս գրպան տեղափոխելը, ոչ մի կապ չունի բիզնես մենեջերության հետ։ Այդ կարգի անձնավորությունը, որը երբևիցե արտաքին քաղաքականություն չի հասկացել, ոչ էլ խնդիրների լուծմանն է մասնակից եղել, ոչ էլ ներքին քաղաքականությանն է խառնվել՝ դառնա առաջին դե՞մք՝ դա անեկդոտի կնմանվի։ Դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Սերժ Սարգսյանը իր համար այնպիսի պաշտոն հնարի, որ Կարեն Կարապետյանի գլխին լինի։ Հակառակը ևս հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը լինի վաչապետ և մնացածին պաշտոններ բաժանի, դա էլ է հնարավոր, բայց ես չգիտեմ՝ Կարեն Կարապետյանի ամբիցիաները թույլ կտան, որ նա վարչապետից իջնի, ասենք, փոխվարչապետի պաշտոնին և խամաճիկի կարգավիճակում շարունակի աշխատել։

Այս պահին դժվար է որևէ բան ասել, որովհետև իրենք ևս չգիտեն, գնում է լարված պայքար, որի արդյունքը կախված չէ Սերժ Սարգսյանից և Կարեն Կարապետյանից՝ կան լրջագույն արտաքին գործոններ։

-Դուք նշեցիք, որ ժողովուրդը կըմբոստանա, եթե Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը, բայց մի փոքր լավատես չե՞ք։ Այդ հարցը, կարծում եք, հետաքրքրո՞ւմ է հասարակությանը կամ դա մարդկանց փողոց դուրս կբերի՞։

Համամիտ եմ, ես երևի ամենավերջին հայն եմ, որ եկա այն մտքին, որ մեր ժողովուրդը վերածվել է ամորֆ մի զանգվածի։ Ես երկրից դուրս եմ եկել 1993-ին, երբ ճիշտ հակառակ իրավիճակն էր, ժողովուրդը չափազանց կարծր էր, այսօր փափուկ ամորֆ զանգված է՝ բոլոր ակտիվ գործիչները երկրից դուրս են, ուղղակի խեղճ և մեղք մի ժողովուրդ է, որ վերածվել է այդպիսի մի զանգվածի։

Սակայն չմոռանանք, որ դրսում մենք գործում և աշխատում ենք բավականին լարված օրակարգով։ Թող մտքներով չանցնի, որ ժողովուրդը մինչև վերջ ստրկացված իրավիճակում է լինելու։ Հայաստանում պայմանները վատանում են՝ դա նույնպես կբերի մի կրիտիկական պահի, երբ նույնիսկ ամենահարմարվող մարդն էլ փողոց դուրս կգա ու կասի՝ այդպես շարունակվել հնարավոր չէ։ Իմ կարծիքով՝ այդ պահը մոտենում է. այս պահին զավեշտ է մտածել, որ վաղը մարդիկ դուրս կգան փողոց ու Վովա Գասպարյանի առյուծների գլուխը կջարդեն, ոչ էլ պետք է, որ այդպես լինի, սակայն գալու է պահը, որ նույնիսկ մեր հորդորները չեն լսելու, ամեն ինչ կոտրելու են։ Մեր ցանկությունն այն է, որ այդպես չլինի՝ լինի խաղաղ իշխանափոխություն, վերջին 4-5 տարիների ընթացքում մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում