Իրանի զինված ուժերի մամլո քարտուղար Մասուդ Ջազաերին նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահին երկրի հասցեին նոր սպառնալիքների հետ կապված և խոստացել ամերիկացիներին «նոր դասեր» տալ, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Կարծես թե Թրամփի վարչակազմը հասկանում է միայն հայհոյանքը։ Նրանց պետք են ցնցումներ՝ աշխարհում իշխանության նոր իմաստը հասկանալու համար»,-հայտարարել է Ջազաերին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր միջուկային գործարքից հնարավոր դուրս գալու մասին։ ԱՄՆ-ը հայտնել էր նաև մտադրության մասին՝ ճանաչելու Իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկչական կազմակերպություն։