Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Գողերի իշխանությունն ու գողական արդարությունը

Գողերի իշխանությունն ու արդարությունը

Հայաստանում հատկապես աճել է գողությունների թիվը: Իհարկե, պատկան մարմիններն այս դեպքում ստանդարտ բացատրություն ունեն: Նրանք ասում են` երկրում մեծ է աղքատության մակարդակը, մարդիկ հաճախ հանցագործության են դիմում ընտանիքի կարիքներից դրդված:

Իհարկե, ասվածի մեջ կա ճշմարտություն, սակայն բացակայում է խորքային, պատճառահետևանքային վերլուծությունը, որովհետև դա հարվածելու է իշխանություններին, նրանց հիմքերին, բարոյական նկարագրին: Օրենքի շուրջ հասարակական կոնսոլիդացիա կարող է լինել անգամ աղքատ երկրներում, եթե մարդիկ տեսնեն որակյալ և արդար կառավարում, կոռուպցիայի և զոռբայության դեմ պայքար: Այդ պարագայում` եթե անգամ մարդիկ դժգոհեն իրենց կյանքի որակից, ապա դա չի դառնա հանցագործության կատարման մոտիվացիա: Ի վերջո` իրավական երկրներում քաղաքացիները վաղուց են հասկացել, որ հաջողության հասնելու ճանապարհը ռացիոնալ վարքագիծն է: Այն, որ աղքատությունը Հայաստանի քրեածին գործոններից մեկն է, անկասկած է: Սակայն միայն այդ հանգամանքը չէր կարող մարդկանց մոտ հանցագործության հակում ծնել:

Ավելի խորքային գործոն է անարդարությունը, այսինքն` հասարակական այն գիտակցությունը, որ համատարած աղքատության պատճառը պաշտոնյաների կոռումպսցվածությունն է, այն, որ երկրի հարստությունը դառնում է իշխանավորների ու նրանց մերձավորների ճոխ մեքենաներ և անառիկ ամրոցներ, եկամտաբեր բիզնեսներ և արտասահմանյան հաշիվներ:

Երբեք, որևէ պարագայում հանցագործեւթյունն արդարացնել չի կարելի, սակայն պաշտոնյայի կամ օլիգարխի տունը թալանած մարդուն ենթագիտակցորեն թվում է, որ ինքը «սոցիալական արդարություն» է վերականգնել, որովհետև տարել է մեկից, ով պաշտոնն ու դիրքն օգտագործում է`պետության ու ժողովրդին թալանելու համար: Իհարկե, նման «արդարությունը» բնորոշ է ոչ թե պետություններին, այլ` ջունգլիներին, մյուս կողմից` Հայաստանում այդ «արդարությունը» լեգիտիմացված, հանցագործությունը սոցիալսպես մոտիվացված կլինեն, քանի դեռ իշխանությունը նույնանում է թալանի և կոռուպցիայի հետ: Օրինակ` նախօերին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանի բնակարանը: Shamshyan.com-ի տեղեկություններով` գողացվել է խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Անշուշտ, հանցագործությունը պետք է բացահայտվի, գողոնը վերադարձվի, սակայն այս և նմանատիպ այլ դեպքերում պետությունը պետք է պարզի նաև, իսկ գուցե` առաջին հերթին, թե ինչպես են ահռելի եկամուտների տեր դառնում մարդիկ, ովքեր ընդամենը համեստ պաշտոններ են զբաղեցնում իշխանության միջին օղակներում` չափավոր աշխատավարձերով: Արդյո՞ք հենց նրանք` այդ պաշտոնյաներն, իրենց կասկածելի գործունեությամբ և ցոփ կենցաղով, չեն ծնում հանցագործություններ, չեն գայթակղում քրեական «արդարության» հետևորդներին:

Գողությունների թիվը Հայաստանում աճում է, որովհետև աղքատ մարդիկ սկսում են ապրել իշխանությունների պարտադրած «մշակույթով»: Հայաստանի իշխանությունը կառուցված է հենց թալանի և գողության սկզբունքով, և շարքային մահկանացուն համարում է, որ մեր երկրում առաջ գնալու, հաջողության հասնելու բանալին հենց գողությունն ու թալանն են: Այստեղ էլ սկսվում է հայկական տրագիկոմեդիայի երկրորդ արարը` «անարդարությունը», որովհետև պարզվում է` նույնիսկ անպատիժ գողությունը բացառապես իշխանության մենաշնորհն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում