Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Ռուսաստանը Սիրիայից հեռանալու միջոց է փնտրում. Stratfor, ԱՄՆ

2015 թ. սիրիական հակամարտության մեջ Ռուսաստանի մտնելու պահից նա փոխեց քաղաքացիական պատերազմի ընթացքը երկրում: Ռուսաստանին հաջողվեց Իրանի հետ համատեղ հակամարտության ընթացքը շրջել սիրիական կառավարական զորքերի օգտին: Եվ հիմա, երբ դա տեղի է ունեցել, Ռուսաստանը «մարտի դաշտը լքելու» միջոց է փնտրում: Մոսկվան չի ուզում թաղվել-մնալ սիրիական հակամարտության մեջ, բայցև չի ուզում զրկվել հաջողություններից, որոնց այնտեղ հասել է՝ ամրապնդելով իր ներկայությունը երկրում և դիրքերը, որոնք իրեն հնարավորություն են տալիս կարևորագույն դեր խաղալ տարածաշրջանում: Այս մասին գրում է ամերիկյան Stratfor պարբերականը:

Այդ նպատակով Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է իր իրանցի և սիրիացի դաշնակիցների կողմից «բաժանիր որ տիրես» ռազմավարության կիրառմանը: Սկզբում նա կճնշի ընդդիմությունը սիրիական կառավարությանը՝ ընդդիմադիրներին և նրանց, ովքեր նրանց աջակցում են, առաջարկելով դեէսկալացիայի գոտիներ ստեղծել ռազմական գործողությունների շրջաններում հիմնական հատվածները հանդարտեցնելու համար: Հենց դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու արդյունքում բավարար թվով անձնակազմ ազատվի, Ռուսաստանը հարձակման կգնա երկրում գործող, անհաշտ պայքարի տրամադրված ծայրահեղական խմբավորումների դեմ, ինչպիսին է ԴԱԻՇ-ը: Այդ ռազմավարությունը մինչև հիմա ռուսական զորքերին և Դամասկոսին հավատարիմ ուժերին, որոնց Իրանն է աջակցում, հնարավորություն էր տալիս իրենց ուշադրությունն արևմտյան Սիրիայում ընդդիմադիր ուժերի դեմ պայքարից տեղափոխլ երկրի արևելյան մասում ԴԱԻՇ-ի գրոհայինների թողած հնարավորինս շատ տարածքներ գրավելու վրա: Բայց Մոսկվան սկսում է հասկանալ, որ Սիրիայում իր նպատակներին հասնել իր համար շատ ավելի դժվար կլինի, քան սպասվում էր:

Չնայած Սիրիայում Ռուսաստանի ակնհայտ առավելություններին՝ սկսում են նրա «ելքի ծրագրի» նաև թերությունները երևալ: Դեէսկալացիայի այն գոտիները, որոնք ստեղծվել էին Ղազախստանում խաղաղ բանակցությունների առաջին փուլերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, գործնականում դադարել են կատարել իրենց գործառույթը՝ կրակի դադարեցման ռեժիմն այնտեղ այլևս չի պահպանվում: Խնդիրը մասամբ այն է, որ անկախ ապստամբ խմբերն այդ շրջաններում չեն պատրաստվում ենթարկվել արտաքին ճնշմանը: Ռուսաստանի դաշնակիցներն էլ են խանգարում նրա ծրագրի իրականացմանը: Թեև իրանական և սիրիական իշխանությունները հասկանում են ռուսական ռազմավարության տրամաբանությունը, չեն ուզում հրաժարվել ընդդիմության ուժերի կողմից պահվող տարածքի նկատմամբ իրենց հավակնություններից, և այնքան էլ չեն շտապում դադարեցնել այնտեղ ռազմական գործողությունները: Թեհրանի և Դամասկոսի համար, ի տարբերություն Մոսկվայի, այդ պատերազմը լուրջ և երկարատև է, և նրանք կպայքարեն մինչև լրիվ հաղթանակ: Ուստի Դամասկոսին ենթակա սիրիական միավորումները շարունակում են հարվածներ հասցնել ապստամբների դիրքերի ուղղությամբ արևմուտքում, հատկապես Ջոբարում և արևելյան Գուտա շրջանում:

Բացի դեէսկալացիայի գոտիներում անհաջողություններից՝ Ռուսաստանը բախվում է նաև խնդիրների, որոնք առաջացել են զուգահեռ նրան, թե Ասադին ենթակա զորքերն ինչպես են իր աջակցությամբ առաջ շարժվում դեպի արևելք՝ իրաքյան սահման: Մոսկվային նյարդայնացնում է, օրինակ, որ Դամասկոսին ենթակա միավորումների առաջխաղացումը Դեյր-էզ-Զորի կողմը կարող են արգելափակել ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող Սիրիական արաբական կոալիցիայի զորքերը՝ նետում ձեռնարկելով դեպի ներքև Խաբուր գետով: Մինչ Սիրիական արաբական կոալիցիայի ջոկատները հաջողությամբ առաջ են շարժվում, Դամասկոսին ենթակա միավորումները հետ են մղում ԴԱԻՇ-ի հակագրոհները, ինչը հանգեցրել է զգալի կորուստների արևելքում ռազմական գոծողությունների ամբողջ լայն գոտում: Ռուսաստանը դրա համար թանկ է վճարել՝ ահաբեկիչների հարվածների հետևանքով զոհվել են ռուս բարձրաստիճան սպաներ: Բացի դրանից՝ հոկտեմբերի 3-ին ԴԱԻՇ-ը երկու ռուս գերիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել: Ահաբեկիչների պնդմամբ՝ ռուսները գերի են վերցվել վերջերս ռազմական գործողության ընթացքում:

Ռուսաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ «սիրիական միջամտության» ժողովրդականությունը ռուսների շրջանում նվազում է: Սեպտեմբերի սկզբին անցկացված հարցման համաձայն՝ Ռուսաստանի մասնակցությանը Սիրիայի քաղաքացիական պատերազմին կողմ է ռուսների մեկ երրորդից պակաս մասը, մինչդեռ 2015 թ. դրան աջակցել է ռուսների երկու երրորդը: Ամբողջ Ռուսաստանում ցույցերին երևում են ցուցարարներ պաստառներով, որոնք կառավարությանը կոչ են անում դադարեցնել այդ թանկարժեք ռազմական արշավը և միջոցներն ուղղել սեփական երկրի ժողովրդին կերակրելուն: 2018 թ. ընտրություններից առաջ իրենց դիրքերն ամրապնդելու համար ռուս ղեկավարներն ընդգծում են սիրիական առաքելության նշանակությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերում և ձերբակալում է ԴԱԻՇ-ի գրոհայինների, որոնք ծրագում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում:

Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, որոնք խոչընդոտել են և հետագայում կխոչընդոտեն Սիրիայից դուրս գալու ծրագրի իրագործմանը՝ Մոսկվան դժվար թե մոտ ժամանակներս հրաժարվի այդ ռազմավարությունից: Հակամարտության վրա ազդելու համար Ռուսաստանը հետագայում էլ կհամադրի ռազմական ճնշումն ընդդիմադիր ուժերի վրա և դիվանագիտական աշխատանքը նրանց մեջ, ովքեր այդ ուժերին աջակցում են, նաև իր դաշնակիցներին: Նույնիսկ եթե այդպես հնարավոր չէ դադարեցնել պատերազմը Սիրիայում, Մոսկվան կարող է գոնե փորձել հակամարտությունը հասցնել այնպիսի մակարդակի, որի դեպքում ինքը ստիպված չի լինի այդքան լայնածավալ ռազմական առաջադրանքներ կատարել, ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում