Մոսկվան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությանը։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։
«Ընտրությունները կանցկացվեն երկուշաբթի։ Ըստ ամենայնի, կլինեն մի քանի փուլեր»,-նշել է նա,-«Մեր առաջնահերթությունը մնում է Ադրբեջանը, իսկ հետո կնայենք իրավիճակին»։
Նա նշել է, որ Մոսկվան ծանոթ է բոլոր թեկնածուներին և որ նրանց հանդեպ որևէ կողմնակալություն չկա։