Վրաստանի կառավարության և Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ այսօր Թբիլիսիի հեռուստաաշտարակի լուսավորությունը ժամը 20:00-21:00-ին անջատվել է: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Երկրի կենտրոնական և տեղական իշխանությունները սգում են ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում ահաբեկչական ակտի հետ կապված, որի հետևանքով, վերջին տեղեկությամբ, զոհվել է 58 մարդ, տուժել՝ 515, և ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, ԱՄՆ քաղաքացիներին և կառավարությանը, իսկ տուժածներին առողջություն են մաղթում»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: