DELFI.lt-ին տված հարցազրույցում ռուսաստանցի փիլիսոփա, պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, թե Մոսկվան սպասում է գլոբալ վերաձևավորումների. «Օրինակ, եթե ԱՄՆ-ի հետ ինչ-որ բան պատահի, մենք ևս մենք անգամ կօկուպացնենք այդ երկրները (Մերձբալթյան պետությունները- 1in.am)։ Այսպես թե այնպես, կոշտ կամ մեղմ ձևով։ Առայժմ նման հեռանկար չկա»,- ասել է Դուգինը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ԱՊՀ տարածքում ձգտում է վերականգնել իր ազդեցությունը, «համենայն դեպս, թույլ չտալ, որ այնտեղ հաստատվի ամերիկյան ազդեցությունը»։ «Այժմ պայքար է ընթանում Բելառուսում, Ուկրաինայում և նույնիսկ Վրաստանում ազդեցության հաստատման համար։ Ռուսաստանը միշտ կապակայունացնի այդ երկրների ներքաղաքական վիճակը, եթե այնտեղ իշխանության գան ամերիկամետ ուժեր»,- ասել է Դուգինը։