Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն կարող են բնական դաշնակից դառնալ ընդդեմ վարչապետի, հանուն 2018-ի ծրագրերի

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

-Պարոն Բադալյան, օրերս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում, ասել էր, որ Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Տեսակետ կա, որ այս ամենը խոսում է ներիշխանական դիմակայության մասին:  Հնարավո՞ր է՝ կառավարությունը դուրս է գալիս վարչապետի վերահսկողությունից:

-Դիմակայություն որպես այդպիսին գոյություն չունի: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի քննադատությունը հիմնականում ուղղված է ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը աջակցում է վարչապետին, իսկ սպորտի նախարարը ԲՀԿ ներկայացուցիչն է: Եվ փաստորեն ԲՀԿ-ն հնարավոր առիթներով անուղղակի արդեն քննադատական ալիքը ուղղում է վարչապետի ուղղությամբ: Եվ դա հիմնականում  կարող ենք կապել 2018-ի ապրիլի հետո հնարավոր քաղաքական զարգացումների հետ: Գաղտնիք չէ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ակնարկում են, որ ցանկանում են ապագայում լինել կոալիցիոն կառավարության անդամ, այսինքն՝ կցանկանան կոալիցիա կազմել եղած կոալիցիայի հետ, և փաստորեն իշխող քաղաքական ուժ դառնալ: Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի վարչապետի մոտեցումն այդ հարցի հետ կապված, բայց ինչ վերաբերում է հարցին, որ կառավարությունը դուրս կգա վարչապետի վերահսկողությունից, այդպես չէ, որովհետև կառավարությունը չի գտնվում վարչապետի վերահսկողության ներքո, կառավարությունը գտնվում է նախագահի, ՀՀԿ-ի և նրա ղեկավարի վերահսկողության ներքո: Իսկ վարչապետը ունի որոշակի վարչական ռեսուրս, բայց շատ սահմանափակ է նրա վարչական ռեսուրսը, ընդամենը մի քանի նախարարներ: Եվ դրանով չենք կարող ասել, որ նա վերահսկում է  կառավարությունը: Նա դեռևս կառավարությունը չի վերահսկում, նա հանդիսանում է ընդամենը կառավարության աշխատեցող «մենեջեր», ոչ ավել: Սա 2018-ի ապրիլից հետո ստեղծվելիք քաղաքական վիճակում քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ՀՅԴ-ի կողմից իրենց արժեթղթերի բարձրացման գործընթաց է տեղի ունենում: Սա է դիմակայությունը:

-Այս հայտարարությունից հետո տեղեկատվություն տարածվեց, որ հարկային ստուգումներ են սկսվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Արդյոք այսպես հնարավո՞ր է վերահսկողություն իրականացնել: Ի վերջո, այս ամենը իմիտացիա՞ է, թե խորքում կա խնդիր:

-Ե՛վ նա, և՛ նա, որովհետև մենք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ով է լինելու վարչապետ 2018-ից հետո և ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, չունենք: Տեսակետ կա, որ վարչապետ կարող է մնալ գործող վարչապետը, իսկ նախագահը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի նախագահ, բայց ավելի լայն լիազորություններով և փաստացի ինքը դառնա գործադիր իշխանության ղեկավար և ոչ թե վարչապետը: Բնականաբար, երբ ԲՀԿ ներկայացուցիչները գնան կառավարություն, այնտեղ վարչապետի լիազորությունները նման քաղաքական իրավիճակում էլ ավելի են սահմանափակվում: Հավանաբար, դա վարչապետին դուր չի գալիս և չի բացառվում, որ վարչապետի թիկունքում կանգնած գործարարները փորձում են կանխել դա և թույլ չտալ վարչապետի դիրքերի էլի ավելի թուլացումը: Այստեղ չի բացառվում, որ ԲՀԿ-ն և Հանրապետության նախագահը անուղղակի կարող են դաշնակիցներ լինել 2018-ի ապրիլից հետո ձևավորվելիք քաղաքական համակարգում սեփական շահերը պաշտպանելու գործընթացում, որտեղ վարչապետի դիրքերը, բնականաբար, երկուսն էլ կձգտեն թուլացնել: Մեկը կձգտի թուլացնել, որովհետև դառնալով Անվտանգության խորհրդի ղեկավար, փաստացի կդառնա իշխանության ուժային կառույցների ղեկավարը, իսկ եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա և ունենա որոշակի նախարարություններ, բնականաբար, դե յուրե կենթարկվեն վարչապետին, իսկ դե ֆակտո՝ ԲՀԿ առաջնորդին: Փաստորեն վարչապետի լիազորությունները նրանք կարող են էլ ավելի թուլացնել: Դա վարչապետի թիկունքին կանգնած ուժերին, ամենայն հավանականությամբ, ձեռք չի տալիս և նրանք հնարավոր է փորձեն վերահսկողություն սահմանել ԲՀԿ-ի վրա, որպեսզի նրան դուրս թողնեն քաղաքական գործընթացներից: Այսինքն՝ սա և՛ իմիտացիոն է, և՛ իմիտացիոն չէ: Երկուսն էլ կան: Եվ ԲՀԿ-ն կլինի կառավարության կազմում, թե չի լինի, դրանում էական փոփոխություն չի լինելու, որովհետև եթե անգամ գործող վարչապետը շարունակի մնալ 2018-ի ապրիլից հետո վարչապետ, իսկ գործող նախագահը դառնա Անվտանգության խորհրդի՝ լայն լիազորություններով նախագահ, բնականաբար, վարչապետ կլինի այսօրվա վարչապետը, թե մեկ ուրիշը, դրանով որևէ բան չի փոխվելու: Այս կտրվածքով իմիտացիոն է: Իսկ իմիտացիոն չէ այն հատվածով, որ հատվածքով դա վերաբերում է վարչական ռեսուրսների սահմանափակմանը, որովհետև եթե ԲՀԿ-ն մտնում է կոալիցիա և ունենում է նախարարներ, դա պետք է ունենա վարչապետի թիմակիցների հաշվին, իսկ դա նշանակում է, որ վարչական ռեսուրսը պակասում է, գործունեության հնարավորություններն են սահմանափակվում: Եվ այս առումով իմիտացիոն չէ:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է լուրջ դիմադրության վարչապետի և Սերժ Սարգսյանի միջև 2018-ի ապրիլից առաջ:

-Քանի որ Հայաստանի վարչապետի հարցը Հայաստանում չի որոշվում,  որովհետև իշխանության մակարդակն այնքան էլ ընկել, որ  այդ հարցում վերջնական խոսքը Ռուսաստանի իշխանություններինն է: Եվ այս առումով կլինի մեծ պայքար, քանի որ պաշտոնը մեկ հատ է, բայց իրենք չեն, որ որոշելու են փոխհամաձայնության կամ մեկ այլ սկզբունքով, թե ով է լինելու վարչապետ: Որոշվելու է Մոսկվայում, և նրանց միջև դիմակայությունը կգնա զուտ Մոսկվային ապացուցելու համար, որ իրենք ավելի ճիշտ վարչապետ կլինեն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում