63-ամյա Լայմա Վայկուլեն բազմաթիվ կանանց համար համարվում է ընդօրինակման արժանի: Տարիների հետ նա չի կորցնում իր հմայքը և, չնայած արտիստական բուռն կյանքին, միշտ հիանալի կազմվածքով է:
Ինչպես պնդում է աստղը, նրա արտաքին տեսքը ամբողջովին կախված է քնից և կենսակերպից: Երգչուհին խոստովանել է, որ երիտասարդ տարիներին իրեն պահպանել է, մինչ տարեկիցները վատնում էին իրենց ռեսուրսները:
Վայկուլեն շատ քիչ է ուտում, իսկ միս մանկությունից տանել չի կարողանում: Նա կոչ է անում ծնողներին երեխաներին հարկադրաբար չկերակրել: