Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կոռուպցիոն դրսևորումներ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում օգոստոսի 2-ին վարույթ է ընդունվել խարդախությամբ գումար հափշտակելու և կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը։

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական տարիքի հասած տղաների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու վերաբերյալ։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը՝ բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ։ Այսպես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԲԿ-ի  նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), սրտաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։ Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցավոր հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու, դրանց մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով այլ տվյալներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում