Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրանի և Թուրքիայի արանքում. քրդերի անկախացումը կառաջացնի և՛ ռիսկեր, և՛ օգուտներ Հայաստանի համար

Քաղաքական ցանկացած փոփոխություն կամ գործընթաց առաջացնում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ, և այս ճշմարտությունը տեղին է կիրառել նաև Իրաքյան Քրդստանի անկախացման հեռանկարների և Հայաստանի դիրքորոշման մասին խոսելիս: Պարզ է մի բան, որ մինչ օրս Հայաստանում չի հաշվարկվել՝ Իրաքի հյուսիսային շրջաններում անկախ քրդական պետության ստեղծումն ավելի շատ ռիսկեր է առաջացնում մեր երկրի համար, թե՞ օգուտներ է բերում, մինչդեռ ակնհայտ է, որ երկու բաղադրիչներն էլ առկա են այս գործընթացում:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեի մասին՝ ասելով, որ գործ ունենք բավական բարդ, բազմակողմ և բազմաշերտ մի հարցի հետ, որն ունի բազմաթիվ նրբերանգներ, և միայն բոլոր բաղադրիչների և շերտերի վերլուծությունը թույլ կտա հստակ պատկերացում կազմել խնդրի մասին և ճշգրիտ որոշում կայացնել: Ամեն դեպքում Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը որևէ ազատագրական շարժման նկատմամբ՝ ելնելով բացառապես իր շահերից:

– Պարոն Ոսկանյան, ի՞նչ եք մտածում սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում նախատեսված անկախության հանրաքվեի մասին: Այն տեղի կունենա՞, թե՞ ոչ, և արդյոք դրան կհաջորդի՞ անկախ Քրդստանի պետության հռչակումը:

– Դատելով առկա տեղեկատվությունից՝ քրդական կողմը պատրաստ է հանրաքվեն անցկացնելու, պատրաստվել են նույնիսկ տեխնիկական իմաստով: Դժվար թե այն հետաձգվի, թեև կա շատ լուրջ ճնշում Քրդստանի տարածաշրջանային կառավարության վրա թե՛ տարածաշրջանի երկրների և թե՛ արտատարածաշրջանային ուժերի կողմից: Խոսքը Արևմուտքի, մասնակիորեն նաև Ռուսաստանի և ՄԱԿ-ի մասին է: Բայց կարծես թե հանրաքվեն նախատեսվում է անկացնել:

Ինչ վերաբերում է դրանից հետո ընկած ժամանակահատվածին, ապա ակնհայտ է, որ հանրաքվեից անմիջապես հետո Իրաքի քրդական ինքնավարությունն անկախություն չի հռչակի, այլ պատրաստվում է սկսել բավական երկարատև, ես կավելացնեի՝ նաև ծանր գործընթաց՝ պայմանավորված Իրաքի կենտրոնական իշխանությունների՝ Բաղդադի հետ բանակցություններով: Այդ բանակցությունները լինելու են բավական ծանր և լարված, որովհետև ակնհայտ է, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը որևէ կերպ կողմ չէ, որպեսզի այս երկրի որևէ տարածք անջատվի ամբողջական Իրաքից, հետևաբար գործընթացներն ունենալու են հետաքրքիր զարգացումներ, և պետք է ակնդետ հետևել և ուշադրությամբ վերլուծել այն, քանի որ դա բխում է նաև մեր երկրի շահերից:

– Կարծում եք, որ անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը զուտ քրդական ինքնավարության և Բաղդադի հարաբերությունների շրջանակներում է, թե՞ այս գործընթացն ավելի լայն իմաստ և նշանակություն ունի՝ որպես կարևոր քայլ դեպի առաջին քրդական պետության հիմնում:

Ակնհայտ է, որ տվյալ խնդիրը չի սահմանափակվում միայն Բաղդադ-Էրբիլ կամ Իրաքյան Քրդստան և Իրաքի կենտրոնական իշխանություն շրջանակով, այլ շոշափում է բազմաթիվ խաղացողների շահեր: Խոսքը նախ և առաջ Իրաքի հարևան պետությունների մասին է՝ Թուրքիա, Իրան, Սիրիա, որտեղ կա քուրդ բնակչություն: Երկրորդը, այստեղ ակնհայտորեն երևում են արտատարածաշրջանային ուժերի շահերը, նախ և առաջ՝ Միացյալ Նահանգներ, Արևմտյան Եվրոպա, Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Խոսքը մասնավորապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մասին է, որոնք արդեն իսկ արտահայտվել են՝ հայտարարելով, որ կողմնակից են, որպեսզի Քրդստանը դառնա անկախ պետություն: Շահերի մի խոշոր կծիկ կա այս տարածաշրջանում, որը դուրս է գալիս Իրաքի քրդերի և արաբների հարաբերությունների սահմաններից:

Եթե այդ շահերը դիտարկենք նաև Հայաստանի տեսանկյունից, ապա կա մի շատ կարևոր հանգամանք՝ ցանկացած փոփոխություն իր մեջ պարունակում է ռիսկեր և հնարավորություններ: Հիմա Իրաքյան Քրդստանը, ըստ էության, այդ փոփոխությունների նախաշեմին է, և այդ համատեքստում մեզ համար ամենամեծ ռիսկը կարող է լինել քրդական գործոնի դերակատարության աճը Իրանի տարածքում՝ այսպես կոչված «դոմինոյի էֆեկտով», որն ի վերջո հնարավոր է՝ հասնի Ատրպատական: Այս իմաստով նման խնդրի ստեղծումը Իրանի ներսում չի բխում Հայաստանի շահերից, որովհետև անմիջականորեն մեր սահմանների մոտ ստեղծվում է թյուրքական, թյուրքալեզու անջատողական շարժման խթանման վտանգ: Մյուս կողմից՝ գործընթացը ձեռնտու է մեզ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ստիպված կլինի լրացուցիչ ռեսուրսներ ծախսել՝ զսպելու Թուրքիայում քրդական գործոնի դերակատարության աճը՝ պայմանավորված քրդական անկախ պետականության ստեղծման գործընթացի սկզբով: Եվ ընդհանուր առմամբ որևէ մեկը դեռևս չի կշռել՝ արդյոք մեր երկրի համար ռիսկերն են ավելի շատ, թե՞ օգուտները, սակայն կրկնեմ՝ երկու բաղադրիչներն էլ կան այս գործընթացում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը կօգտագործի հանրաքվեի խաղաթուղթը, ապա ակնհայտ է, որ կա, ինչպես ասում են, նվազագույն ծրագիր և առավելագույն ծրագիր: Նվազագույն ծրագիրն այդ խաղաքարտի օգտագործումն է՝ Բաղդադից ավելի մեծ զիջումներ ստանալու նպատակով: Եվ առավելագույն ծրագիրը գոնե Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծումն է: Այս համատեքստում զարգացումներին պետք է սպասել, տեսնել, թե ինչպես կընթանան գործընթացները:

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետությունն այս հարցի վերաբերյալ: Հայաստանը կաջակցի քրդերին, դեմ կարտահայտվի, թե՞ չեզոք դիրք կգրավի:

– Հայաստանի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի ռիսկերի և հնարավորությունների հստակ հաշվարկը՝ առանց որևէ զգացական մոտեցման: Աշխարհի ցանկացած պետություն առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով: Անշուշտ, քուրդ ժողովրդի ազատագրական պայքարը հոգեհարազատ է մեզ համար, բայց կրկնեմ՝ այդ պայքարը պետք է դիտարկել նախ և առաջ ՀՀ շահերի տեսանկյունից, և դա ընդունված ու օրինաչափ երևույթ է: Մեզանում կարիք կա բավական լուրջ քննարկումներ ծավալելու խնդրի առնչությամբ, կշռադատելու բոլոր դեմ և կողմ բաղադրիչները և ի վերջո գալու եզրակացության: Միանշանակ է, որ մենք չենք կարող անտարբեր մնալ խնդրի հանդեպ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նախ այն, որ տարածաշրջանը չափազանց մոտ է Հայաստանի սահմաններին, երկրորդը՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա քրդական գործոնը, որը անմիջականորեն սահմանակցում է Հայաստանին, և երրորդը՝ Իրանում անջատողական շարժումների խթանման խնդիրը, որը կրկին առնչվում է մեր սահմաններին: Բացի այդ, Իրաքում կա հայկական համայնք, որը թեև փոքրաթիվ է, բայց այսուհանդերձ իրաքահայ համայնքի շահերը ևս կարևոր են մեզ համար, հատկապես իրաքահայ համայնքի այն հատվածի շահերը, որն այսօր բնակվում է Իրաքի Քրդստանի տարածաշրջանի սահմաններում: Կա մեկ այլ կարևոր գործոն, որը վերաբերում է եզդիական հիմնախնդրին: Այս տարածաշրջանում կա եզդիների հոծ ներկայություն, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ևս ունի եզդիական նշանակալի համայնք, որը օգտվում է Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված անխտիր բոլոր իրավունքներից և նաև իրացնում է իր պարտականությունները մեր ընդհանուր հայրենիքի հանդեպ, այս խնդիրն էլ չի կարող զգայուն չլինել մեզ համար: Այդ տարածաշրջանում կա մեզ հոգեհարազատ ևս մի ժողովուրդ՝ ասորիները, որոնք նույնպես պետականազուրկ ժողովուրդ են: Եվ այս իմաստով, կարծում եմ, Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումներն այս խնդիրների վերաբերյալ: Անշուշտ, դիրքորոշումներն առկա են դեկլարատիվ մակարդակով, բայց դա պետք է երևա նաև հստակ գործողությունների դաշտում:

Կրկնում եմ՝ ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները որևէ ազատագրական շարժման նկատմամբ՝ ելնելով բացառապես իր շահերից և հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները և օգուտները, որոնք կարող են ծագել որևէ գործընթացի ժամանակ:

– Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան հարցում կարո՞ղ են ազդել Հայաստանի դիրքորոշման վրա՝ տվյալ հարցի առնչությամբ:

– Ղարաբաղյան հիմնախնդիրը և Քրդստանի անկախության խնդիրը, անշուշտ, կարող են ունենալ տիպաբանական որոշակի ընդհանրություններ, բայց բոլորովին տարբեր հարցեր են: Այս իմաստով, կարծում եմ, սխալ կլինի զուգահեռներ անցկացնելը՝ ինչպես ցանկացած հակամարտության հետ զուգահեռներ անցկացնելը: Որևէ հակամարտություն կարող է որոշակի ընդհանուր եզրեր ունենալ ցանկացած այլ հակամարտության հետ, բոլոր հակամարտություններն ունեն զարգացման և հանգուցալուծման սեփական տրամաբանությունը: Օրինակ, Աբխազիայի և Օսիայի հակամարտություններն ունեն սեփական տրամաբանությունը, Կոսովոյի հիմնախնդիրն ուներ սեփական տրամաբանությունը, Կատալոնիայի խնդիրը Իսպանիայում ունի իր տրամաբանությունը: Հետևաբար պետք է հստակորեն ծանրութեթև անենք, թե ինչն է շահավետ Հայաստանի պետության և հայ ժողովրդի շահերի տեսանկյունից:

– Փորձենք այլ կերպ հարցին նայել. Հայաստանը պետք է մոտեցում ցուցաբերի քրդական խնդրին՝ ելնելով մեր ավանդական «հակաթուրքական» վերաբերմունքից, որ եթե անկախ քրդական պետության ստեղծումը դեմ է Թուրքիայի շահերին, ուրեմն Հայաստանը պե՞տք է դրան աջակցի, թե՞ Հայաստանը կարող է ավելի ճկուն քայլեր անել:

Խնդիրն ամենևին սև ու սպիտակ դաշտում չէ: Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարությունն այս պահի դրությամբ էլ բավական լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և Քրդստանի նախագահը՝ Մասուդ Բարզանին, Թուրքիայում արժանանում է բավական բարձր մակարդակի ընդունելության: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք եզրակացնել, որ գործ ունենք բավական բարդ մի հարցի հետ, որն ունի բազմաթիվ նրբերանգներ, և միայն մեկ հարվածով դրական կամ բացասական դիրքորոշում ունենալը սխալ կլինի: Պետք է բոլոր բաղադրիչները դրվեն կշեռքի վրա, և ունենանք հստակ պատկեր: Շատ դեպքերում մենք սովոր ենք խնդիրները լուծել զգացական հարթության մեջ, բայց երկրի շահերը որևէ կերպ չեն կարող տեղավորվել զգացական հարթությունում: Քուրդ ժողովուրդը բարեկամական ժողովուրդ է մեզ համար, և նրա ճակատագիրը չի կարող մեզ անտարբեր թողնել: Այդուհանդերձ, խնդիրը բազմակողմ է, ունի չափազանց շատ շերտեր, և այդ բոլոր շերտերի վերլուծությունը, դրանց մասին հստակ պատկերացում ունենալը կօգնի ճշգրիտ որոշումներ կայացնելուն:

Կուզենայի շեշտել մի հանգամանք, որ հենց Քրդստանի ներսում էլ միակարծիք չեն խնդրի վերաբերյալ: Շատ քրդական ուժեր թե՛ Իրաքյան Քրդստանի տարածքում և թե՛ դրանից դուրս, կարծում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ է, ժամանակը չէ այդ խնդրին անդրադառնալ, և սա պետք է ի նկատի առնել: Նույնիսկ ներքրդական խոսույթում կան տարբեր կարծիքներ, և որոշումներ կայացնելիս՝ պետք է տեղյակ լինենք նաև այդ կարծիքներին:

– Իր դիրքորոշումը ձևավորելու պրոցեսի ընթացքում Հայաստանը պե՞տք է հաշվի առնի Իրանի մոտեցումները: Իրանի անվտանգության ռիսկերը կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել Հայաստանի պաշտոնական տեսակետի վրա:

– Հայաստանը որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվի բացառապես իր շահերով: Ակնհայտ է, որ եթե Իրանի հյուսիսում անվտանգային ռիսկեր են առաջանում, ապա այդ ռիսկերը անմիջականորեն ազդում են մեր շահերի վրա: Հարավային միջանցքը, ելքը դեպի Իրան ունի կենսական նշանակություն մեզ համար, և այդ ելքը որևէ կերպ չպետք է խաթարվի: Այս առումով, որոշումներ կայացնելիս մենք առաջնորդվում ենք մեր շահերով: Եթե մեր շահերը համընկնում են որևէ այլ պետության շահերի հետ, դրանում որևէ վատ բան չկա: Ընդհակառակը, պրոցեսը կարող է ընթանալ ավելի դրական հունով: Բայց կրկնեմ՝ առաջնահերթը մեր պետության և ժողովրդի շահերն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում