Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ երեկ տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի 200-ից ավելի զոհերի։ Այս մասին ասվում է նախագահի վարչակազմի թվիթերյան հաղորդագրությունում։
«Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա ազգային սուգ է հայտարարել է՝ ի հիշատակ երկրաշարժ զոհերի։ Մեքսիկան կիսում է Ձեր վիշտը»,-ասվում է հաղորդագրությունում։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 225 մարդ, որից ավելի քան 90-ը՝ մայրաքաղաքում։
Հզոր երկրաշարժին հաջորդել են մինչև 4 մագնիտուդ հզորությամբ ավելի քան 20 հետցնցումներ։