Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Կաշառակերությունն այստեղ տարածված է. սփյուռքահայերը վախենում են ներդրումներ անել

Ավստրիայի «Արարատ» մարզական միության նախագահ Սեպուհ Բաղդոյանը Հայաստան-Սփյուռք վեց համաժողովներին էլ ներկա է եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև այս համաժողովները շատ ակնկալիքներ չեն լրացվել, բայց լիահույս է, որ արդյունքները չեն ուշանա: Սեպուհ Բաղդոյանը նշեց, որ ունի մտահոգություններ. «Երբ Ավստրիայում կամ Գերմանիայում մոտենում եմ ոչ հայկական կազմակերպությունների, ընկերությունների, որպեսզի  խրախուսեմ՝ նրանք Հայաստանում ներդրումներ անեն, առաջին մտահոգությունն այն է, որ այստեղ կաշառակերությունն այնքան բարձր է և այնքան անտանելի, որ իրենք ոչ մի ժամանակ հանդգնություն չունեն մոտենալու: Պարոն Սարգսյանը, պարոն վարչապետը իրենց խոսքն ասացին այս ուղղությամբ, բայց ես շոշափելի երևույթ չեմ տեսնում: Մենք պետք է այնպիսի մեխանիզմ ունենանք, որ մարդկանց ասենք՝ ըհը՛, տեսեք ինչ քայլեր ենք արել կաշառակերության դեմ, և դուք կարող եք վստահել մեր այստեղի ներդրողների բիզնեսի ոլորտին»,- ասաց նա:

Նա նշեց, որ մինչև վերջերս վստահություն չկար, բայց Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նոր մոտեցումները հավանաբար իրենց տեղը կգտնեն և կաշառակերությունը մեծ թափով կպակասի:

Արդյո՞ք Հայաստանը 4 միլիոն բնակչություն կունենա 2040-ին՝ նա նշեց, որ Հայաստան վերադառնալը պետք է տարբեր կերպ ընկալել. «Ես տարին առնվազն չորս ամիս այստեղ եմ, մեր համայնքում շատերը թոշակառու, գալիս են Հայաստան: Եթե Հայաստանը հրապուրիչ լինի, եթե արդարությունը և վստահությունն ուժեղանա, հավատացած եմ, որ շատերը կմտածեն գալու մասին»,- հավելեց նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում